Լեհաստանը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին լքել Բելառուսը

Միջազգային

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել Լեհաստանի քաղաքացիներին լքել Բելառուսը և զերծ մնալ այդ երկիր այցելելուց։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Լեհաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Պավել Վրոնսկիի հայտարարությունը։

 

«Բելառուսը ժողովրդավարական երկիր չէ և բարեկամորեն տրամադրված չէ Լեհաստանի նկատմամբ։ Ես կցանկանայի, որ այս նախազգուշացումները հնարավորինս լուրջ ընդունվեն»,-ասել է Վրոնսկին։

 

Ավելի վաղ բելառուսական հեռուստատեսությունը ռեպորտաժ էր ցուցադրել Բելառուսում լրտեսության մեղադրանքով 1998 թվականին ծնված լեհ քաղաքացու ձերբակալության մասին։ Պնդվում էր, որ տղամարդը տեղեկություններ էր հավաքում սեպտեմբերի 12-16-ը նախատեսված ռուս-բելառուսական «Արևմուտք-2025» զորավարժությունների վերաբերյալ։

 

Հաղորդագրության մեջ նշվում էր, որ Կրակովի բնակիչը սոցիալական ցանցերի միջոցով կապ է հաստատել բելառուս քաղաքացու հետ և առաջարկել նրան համագործակցություն լեհական հետախուզական ծառայությունների հետ: Զրույցը վերաբերել է Բելառուսում ռազմական օբյեկտների մասին տվյալների փոխանցմանը:Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը անհեթեթություն է անվանել Բելառուսում Լեհաստանի քաղաքացու դեմ առաջադրված մեղադրանքները։ Տուսկը հայտնել է, որ ձերբակալվածը լեհ վանական է, որը Բելառուսում այցելել է մի քահանայի, որի հետ նա բարեկամական հարաբերություններ ունի։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում