Սլովակիան հայտարարել է՝ չի ուղարկի զինվորներ Ուկրաինա
ՄիջազգայինՍլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ իր երկիրը չի տեղակայելու զինված ստորաբաժանումներ Ուկրաինայի տարածքում՝ անվտանգության երաշխիքների շրջանակում։ Նա այս մասին ասել է «Շաբաթվա երկխոսություններ» ծրագրի եթերում՝ ընդգծելով, որ Սլովակիան չի նախատեսում ուղիղ ռազմական ներգրավվածություն։
Միաժամանակ վարչապետը նշել է, որ իր կառավարությունը պատրաստ է տրամադրել լոգիստիկ աջակցություն, եթե դա պահանջվի Ուկրաինայի անվտանգության ապահովման միջազգային պայմանավորվածությունների շրջանակում։ Ֆիցոն հիշեցրել է Սլովակիայի տարանցիկ կարևորությունը և ընդգծել է տարածաշրջանային կայունության պահպանման անհրաժեշտությունը։
Ավելի վաղ Սլովակիայի ղեկավարը հայտնել էր, որ հավատում է հակամարտության շուտափույթ ավարտին և Մոսկվայի հետ հարաբերությունների նորմալացման հեռանկարին։ Նա նաև աջակցել է Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին՝ ընդգծելով այս գործընթացի կարևորությունը ողջ տարածաշրջանի համար։

