Խայտառակ և անթույլատրելի պատկեր՝ ողջ հայության նվիրական երկու կառույցներում. Լիլիթ Գալստյանը դիմել է ԿԳՄՍ նախարարին

Ներքաղաքական
«Պաշտոնական նամակով դիմել եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ ամբողջական տեղեկատվություն ստանալու ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ-ում և ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ում պետական ֆինանսավորմամբ իրականացվող վերանորոգման աշխատանքների կազմակերպման և ընթացքի վերաբերյալ։ Երկու հաստատությունում էլ այս պահին աշխատանքները դադարեցված են վերանորոգման ընթացքում բացահայտված խայտառակ և անթույլատրելի պատկերի պատճառով․․․ Հանրապետական նշանակության հուշարձան լինելու կողքին, այս երկու կառույցներն էլ ողջ հայության համար նվիրական ու նշանային հասցեներ են․․․
 
Մասնավորապես ակնկալում եմ ամբողջական տեղեկատվություն ստանալ հետևյալ հարցերի առնչությամբ։
 
1․ Ու՞մ կողմից և ինչպե՞ս է կազմակերպվել Հուշարձանների վերանորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման մրցույթը։ Քանի՞ կազմակերպություն է մասնակցել մրցույթին։
 
2․Ինչպե՞ս և ի՞նչ չափանիշներով է ընտրվել այն կազմակերպությունը, որը պետք է վերանորոգման աշխատանքներ կատարեր։
 
3․Տվյալ մրցույթում հաղթած կազմակերպությունը պատմամշակութային, այն էլ՝ հանրապետական նշանակության հուշարձան նորոգելու փորձ և համապատասպան կարողություններ ունի՞։
 
4․Ինչպե՞ս են կազմակերպվել վերանորոգման նախագծային աշխատանքները, արդյոք գնահատվել են ռիսկերը, իրականացվե՞լ է հուշարձանի պատշաճ ուսումնասիրություն՝ կապված ընդգրկող մակերեսների, վերականգնման մեթոդների և նյութերի ընտրության առնչությամբ։
 
5․Իրականացվե՞լ է արդյոք շինարարության կազմակերպման նախագիծ՝ ներառելով բոլոր ուղղությունները։
 
6․Ինչո՞ւ ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես պատվիրատու և Քաղաքաշինության կոմիտեն՝ որպես տեսչական լիազորություն ունեցող պետական լիազոր մարմին կամ՝ «Հայնախագիծը», չեն իրականացրել օրենքով իրենց վերապահված գործառույթներ՝ գերատեսչական, հեղինակային և տեսչական հսկողության իրականացնելու հաստատված նախագծի նկատմամբ և կանխելու հուշարձանի վնասումն ու խոշտանգումը։
 
7․ Իսկ, եթե մայիսի 1-ից սկսված վերականգնման աշխատանքների նկատմամբ տեսչական, վերահսկողական կամ հեղինակայնի աշխատանքներ կատարվել են, ապա տրամադրեք վեր հանված խնդիրների առնչությամբ արձանագրությունները։
 
8․ Այս պահին առևեևութ դադարեցված նախագծի առնչությամբ ի՞նչ մոտեցում է որդեգրել նախարարությունը և ի՞նչ հանգուցալուծում է տեսնում։
 
9․ Ի՞նչ պատասխանատվություն են կրելու իրենց լիազորություններն ու պարտականությունները ձախողած պաշտոնատար անձինք», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ: 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում