Կախվածությունների կենտրոնը մնաց առանց տնօրեն. նախընտրելի թեկնածուն կտրվել է

Ներքաղաքական
Լրագրող Լիա Սարգսյանի տեղեկությամբ՝ երեկ Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել Կախվածությունների բուժման կենտրոնի տնօրենի մրցույթը:
 
 «Տնօրենի երեք թեկնածուներ են եղել՝ նույն կենտրոնի բժիշկ Գուրգեն Դավթյանը, Գառնիի առողջության կենտրոնի տնօրեն Հարություն Գրիգորյանը և ԵՊԲՀ քոլեջի նախկին տնօրեն Ալեքսան Հովհաննիսյանը: Վերջինս, համաձայն մեր աղբյուրների, Առողջապահության նախարարության ցանկալի թեկնածուն է եղել:
Կենտրոնի նախկին տնօրեն Սուրեն Նազինյանը չի ներկայացել մրցույթին, թեև դիմել էր:
 
Տարօրինակ նախասիրություններ ունեն Առողջապահության նախարարությունում՝ թմրամիջոցներ գործածող մարդկանց բուժօգնություն տրամադրող, ծանրագույն բժշկական կենտրոնում տնօրեն նշանակել մասնագիտությամբ ուրոլոգ՝ նախկինում քոլեջի տնօրենի:
 
Լուրեր են շրջանառվում, որ Ալեքսան Հովհաննիսյանին տնօրեն նշանակելն արդեն որոշված է եղել, սակայն նախարարության պլանին խոչընդոտել է ինչպես Ավանեսյանի նախկին «ոխերիմ ենթակա» Սուրեն Նազինյանի մրցույթին անակնկալ դիմելն ու մյուս երկու թեկնածուների մասնակցությունը, այնպես էլ դիտորդների ներկայությունը:
 
Եվ հիմա մրցույթին մասնակցող թեկնածուները չեն հաղթահարել անհրաժեշտ շեմը, և նոր մրցույթ պետք է հայտարարվի: Փաստորեն դեռևս գարնանը նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնած «տնօրենափոփոխություններն» արդյունք չեն տալիս: Վերջին մեկ ամսում 7 բժշկական կենտրոններից 6-ի դեպքում հիվանդանոցները մնացել են անորոշության մեջ՝ ժ/պ-ների հույսին, քանի որ բոլոր թեկնածուները կտրվել են քննությունից: Անհրաժեշտ շեմը հաղթահարել է միայն Ուռուցքաբանության ազգային կենտրոնից Կարեն Ծառուկյանը և նշանակվել նույն հիվանդանոցի տնօրեն», - նշել է լրագրողը:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում