Նիկոլիստնե՛ր, 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ձեր Նիկոլն է ստորագրել, հերիք է մեր վրա մուննաթ գաք. Շարմազանով

Ներքաղաքական
«Նիկոլոստներն, իրար հերթ չտալով, փորձում են ընդդիմության վրա գլորել այն կեղծ թեզը, որ մենք դեմ ենք 2025-ի օգոստոսի 8-ի փաստաթղթին եւ կողմ՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը։
 
Նախ. եւ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարություն-կապիտուլյացիան, եւ 2022-ի հոկտեմբերի 6-ի Արցախն Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչելու դավաճանական ակտը, եւ 2025-ի օգոստոսի 8-ի նախաստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթերը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։ Հետեւաբար, եթե նոյեմբերի 9-ի հետ խնդիր ունեք, գնացե՛ք ինքներդ ձեր հետ բանավիճեք։
 
Հանրապետականն ու Սերժ Սարգսյանը 2016-ի Ապրիլյան հաղթական պատերազմից հետո՝ օրակարգ են բերել Վիեննայի, Ժնեւի ու Սանկտ Պետերբուրգի հայանպաստ հայտարարությունները։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում 2009-2013թթ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետությունների նախագահները/ Օբամա, Սարկոզի, Մեդվեդեւ, Օլանդ, Պուտին/ 5 հայտարարություն են ընդունել, որտեղ անառարկելի է համարվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։ Դրա արդյունքում ձեր Փաշինյանի «կիրթ ու կառուցողական» Ալիեւը 2016-ի հոկտեմբերի 7-ին բողոքում էր, որ «փակ դռների հետեւում Ադրբեջանից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։
 
Նոյեմբերի 9-ի մասով. կրկնում եմ, այդ հայտարարությունը ստորագրել է Փաշինյանը /երեւի բունկերից/: Բայց նույնիսկ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը 2022-ի հոկտեմոերի 6-ի փաստաթղթի ու 2025-ի օգոստոսի 8-ի նախաստորագրածի համեմատ՝ «չարիքի փոքրագույնն» է։ Այնտեղ 4 անգամ Լեռնային Ղարաբաղը հիշատակվում էր որպես առանձին սուբյեկտ, այլ ոչ թե Ադրբեջանի մաս։ Արցախի մի մասը հայկական էր եւ այնտեղ ապրում էր 130.000 հայ բնակչություն։
Ամարասում ու Գանձասարում հայ մարդը կնունք ու հարսանիք էր անում։
 
Ինչպես նոյեմբերի 9-ի հայտարարությունը Փաշինյանն ու Ալիեւը խախտեցին, այդպես էլ լինելու է օգոստոսի 8-ի փաստաթղթի հետ։ Փաշինյանի ստորագրած որեւէ փաստաթուղթ խաղաղություն չի կարող բերել։ Վկան 2020-ի նոյեմբերի 9 -ի ու 2022-ի հոկտեմբերի 6-ի փաստաթղթերն են։ Բավ է «խաղաղություն» բառը չարաշահել։ Հազար եմ ասել. Արցախում էլ է հիմա խաղաղ, բայց այլեւս հայ չկա», - գրել է ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում