ԱՄՆ-ն տեղեկացրել է ԵՄ-ին` ռազմական աջակցությունը դադարեցնում է
ՄիջազգայինԱՄՆ-ն տեղեկացրել է եվրոպական երկրներին, որ ռազմական աջակցությունը կդադարեցվի նոր ֆինանսական տարվանից սկսած, ասել է Լիտվայի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության տնօրեն Վայդոտաս Ուրբելիսը։
Միևնույն ժամանակ, օգնության չեղարկումը կապված չէ Եվրոպայում ամերիկացի զինվորների ներկայության հետ և չի վկայում նրանց մոտալուտ դուրսբերման մասին, հաղորդում է LRT.lt-ն։
Ռազմական օգնության կրճատման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ԱՄՆ բյուջեի հաստատումից հետո՝ մի քանի ամսից։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Ռուսաստանին սահմանակից Արևելյան Եվրոպայի երկրներում բանակների պատրաստման և զինման ծրագրերի ֆինանսավորումը։ Ու հիմա ստացվում է, որ դա վերաբերում է ողջ ԵՄ-ին:

