Պուտինը և Թրամփը համակարծիք են. Եվրոպան է մեղավոր Ուկրաինայում «խաղաղության ջանքերի» լճացման համար. CNN
ՄիջազգայինՊուտինը և Թրամփը համաձայն են. Եվրոպան է մեղավոր Ուկրաինայում «խաղաղության ջանքերի» լճացման համար: նման կարծիք է հայտնել CNN-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Ալյասկայում գագաթնաժողովից երեք շաբաթ անց պատերազմը դադարեցնելու բանակցությունները փակուղի են մտել։ Զելենսկու և «կամավորների կոալիցիայի» հետ զրույցից հետո Վաշինգտոնի հայտարարություններում ավելի շատ հանդիմանություններ կային ԵՄ-ի հասցեին, քան Մոսկվայի։
Թրամփը պահանջել է, որ եվրոպացիները դադարեցնեն ռուսական նավթ գնելը՝ թե՛ ուղղակիորեն, թե՛ Հնդկաստանի միջոցով։
CNN-ը նշում է, որ Ամերիկայի նախագահի դիրքորոշման մեջ կան «անտրամաբանության և երեսպաշտության տարրեր». նա պահանջում է, որ Եվրոպան ճնշում գործադրի Չինաստանի վրա, մինչդեռ ինքը չի մտադիրվում պատժամիջոցներ կիրառել Պեկինի դեմ՝ վախենալով խաթարել առևտրային բանակցությունները։

