«Չարիքը հանձնելու է Սյունիքը, Սևանի ավազանի արևելյան հատվածը»․ Բագրատ Սրբազան

Ներքաղաքական

Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից․

«In God We Trust… in process»

Սա ամերիկյան դոլարի, այսինքն, փողի վրա արձանագրված նշանաբանն է՝ նշանավոր «ոսկե հորթի» պաշտամունքի նորաձև և նորակերպ արտահայտությունը։

Այսօր այս արտահայտությունը՝ ամերիկյան «մեսիանիզմի» և «ոսկե հորթի» գաղափարի պաշտամունքը, դուրս է եկել դոլարի վրայից և շոշափելի կերպով մտել մեր կյանք։

Ես դեռևս հունիս 16-ին նշել էի այն հաջորդական քայլերը, որով պայմանավորվելու են հետագա զարգացումները՝

ա) Թուրքիայում հանդիպում և ապա

բ) Հանդիպում, ստորագրություն կամ Աբու-Դաբիում, կամ Վաշինգտոնում։ Վերջին հարցով  «սխալվել» էի, որովհետև կամ-կամ-ի փոխարեն եղավ և՛, և՛։ Այս մասին ասել եմ որոշ շրջանակում՝ նույնիսկ նշելով ժամանակահատվածը՝ հուլիսի վերջ, օգոստոսի սկիզբ, երբ արձակուրդային շրջան է, և ներքաղաքական լայն զարգացումներ դժվար տեղի ունենան։

Սա ոչ թե կանխագուշակում էր, այլ ուղղակի ներքին փոխանցված տեղեկություն։ Անշուշտ, թերահավատորեն վերաբերվեցին՝ համարելով, որ նման բան անհնար է։ Ճի՛շտ է՝ հիմա էլ ինքնաժխտմամբ ասվում է՝ չի ստորագրվել, այլ նախաստորագրվել է ։

Հիմա էլ հստակ ու վստահ ասում եմ՝ հարցը ո՛չ խոչընդոտ կամ անխոչընդոտ ճանապարհ կամ միջանցքն է և ոչ էլ նման այլ կարգավորումներ։ Միջանցք կոչվածը Սյունիքն է՝ իր ամբողջությամբ։

Չարիքը հանձնելու է Սյունիքը որպես միջանցք՝ բոլոր գեղեցիկ փաթեթավորումներով։

Այո՛, մի մոռացեք. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Օգոստոսի 8-ի նախաստորագրումից հետո չարիքը հայտարարեց. «Սյունիքը եղել է հայկական և մնալու է հայկական»։

Ինչ-որ դառն հիշողություն չի՞ արթնացնում…

Ասեմ ավելին՝ սեղանին է Վերին Ոսկեպարի ամբողջ հատվածը, Ազատամուտ-Այգեհովիտ հայկական շրջակայքը, Տիգրանաշենն էլ՝ որպես հավելում, Սևանի ավազանի արևելյան հատվածը՝ ջուր օգտագործման համատեղ իրավունքով։

Խաղաղությո՛ւն է։

Մնացած զարգացումներին կանդրադառնամ ավելի ուշ։

Աստծո խոսքին ունկնդիր.

«…նրանց գործերն անօրենության գործեր են, նրանց ձեռքերի մեջ անիրավության գործեր կան։ Նրանց ոտքերը դեպի չարն են ընթանում, շտապում են անմեղ արյուն թափել, նրանց խորհուրդներն անզգամների խորհուրդներ են, նրանց ճանապարհներին կործանում է և թշվառություն։ Նրանք չճանաչեցին խաղաղության ճանապարհը, ու նրանց ուղիներում արդարություն չկա, որովհետև նրանց շավիղները, որոնցով ընթանում են, խոտորված են, և նրանք խաղաղությունը չեն ճանաչում» (Ես. 59։ 6-8)։

Անձնապես ուրախ եմ, որ այս անպատվության գերադրական օրերին գտնվում եմ կալանավայրում սահմանափակված, սակայն ցավում եմ Հայրենիքիս և պետությանս համար, որ այս պահին չեմ կարող որևէ կերպ օգտակար լինել։ Այսուհանդերձ հավատում եմ, որ «չես կոչվելու Լքյալ, ոչ էլ քո երկիրն է կոչվելու Ավերակ։ Քեզ պիտի կոչեն Իմ Կամքը, իսկ քո երկիրը՝ Շեն բնակություն» (Ես. 62։ 4-6)։

Եվ Հաղթանակն այլընտրանք չունի։

Հայրենիքի կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում