ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի խոսքով՝ ներկայումս համակարգի հետ կապված հարաբերություննները կարգավորվում են միայն Կառավարության որոշմամբ:
Նախագծով ամրագրվում են սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի հիմնարար կարգավորումները, առաջարկվում է օրենքով ամրագրել սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի՝ ՍԷԿՏ-ի վերաբերյալ հիմնարար կարգավորումներ, ահմանվում են համակարգին հասանելիություն ունենալու և տվյալներ մուտքագրելու պայմանները:
Այս մասին հայտնում են ԱԺ-ից: