Օգոստոսի 8-ի համաձայնագրերը խաղաղության հիմք չեն, այլ հայկական կորուստների լեգիտիմացում. Օսկանյան

Ներքաղաքական

ՀՀ նախկին արտգործնարար Վարդան Օսկանյանը գրում է. «Օգոստոսի 8-ի ստորագրված և նախաստորագրված պայմանագրերը ողջունող և աջակցող հայ քաղաքական գործիչները, փորձագետներն ու վերլուծաբանները պնդում են, որ, չնայած դրանց թերություններին, այդ համաձայնագրերը Հայաստանին հնարավորություն են տալիս դուրս գալու մեկուսացումից ու փակելու հակամարտության էջը։ Սակայն ուշագրավ է, որ նրանք բոլորը՝ առանց բացառության, ապավինում են «չնայած թերություններին» ապահովագրական արտահայտությանը։ Իրականությունն այն է, որ այդ փաստաթղթերի թերությունները այնքան բազմաթիվ և հիմնարար են, որ կարող են գերակշռել Հայաստանի համար բոլոր հնարավոր դրական արդյունքները։

Ըստ այս լավատեսական ընթերցման՝ Հայաստանը ձեռք է բերում իր ներկա սահմանների ճանաչում, ուժի կիրառման բացառման վերաբերյալ հավաստիացումներ և տնտեսական առավելություններ՝ նոր ճանապարհների և երկաթուղային նախագծերի շնորհիվ։ Սակայն այս մեկնաբանությունը, թեև ցանկալի, շատ հեռու է հուսալիությունից։ Կան չորս հիմնական հարցեր, որոնք հաճախ անտեսվում են աջակիցների կողմից և որոնք արժանի են առանձնակի ուշադրության։

Առաջին՝ այս համաձայնագրերին աջակցողները չպետք է մոռանան, որ դրանք կնքվում են Արցախի ամբողջական կորստի հաշվին։ Պայմանագիրը օրինականացնում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան ու ավելի քան 120.000 հայերի հարկադիր տեղահանումը իրենց հայրենական հողերից։ Այս փաստաթղթերը իսկական արժեք կունենային Արցախի և Լաչինի գոյության՝ թեկուզ նրա քաղաքական կարգավիճակի ձևափոխված պայմաններում, որի լայն հնարավորությունը ուներ Փաշինյանը իր իշխանության առաջին տարիներին։ Արցախի չգոյության պայմաններում կարդալ այդ փաստաթղթերը և գոհունակություն հայտնել՝ մեղմ ասած, շատ դժվար է։

Երկրորդ՝ ինչպես էլ որ այն ներկայացվի, այսպես կոչված «ապաշրջափակման» նախագիծը Ադրբեջանին տալիս է ինքնիշխան իրավունք՝ օգտվելու Հայաստանի ամենաստրատեգիական տարածաշրջանով անցնող միջանցքից։ Աջակցողները պնդում են, թե նախագիծը հարգում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Գործնականում, սակայն, Հայաստանը ստիպված է եղել զիջել վերահսկողությունը տարանցման նկատմամբ այն պետությանը, որը բազմիցս սպառնացել է իր գոյությանը։ Ադրբեջանի համար սա փոխադարձ տնտեսական օգուտի մասին չէ, այլ իր վաղեմի պահանջի կատարումը միջանցքի վերաբերյալ՝ մի բան, որ խարխլում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։

Երրորդ՝ խաղաղության պայմանագիրը ինքնին որևէ երաշխիք չի տալիս Հայաստանի ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության վերաբերյալ։ Տեքստը այդ հարցերը թողնում է ապագա սահմանազատմանը, որը դեռևս մնում է չլուծված և խոցելի Ադրբեջանի ճնշմանը։ Վաշինգտոնի համաձայնագրերում չկա ոչինչ, որ կկանխի Ադրբեջանի հետագա պահանջները Հայաստանի սահմանադրության, սահմանների կամ արտաքին քաղաքականության նկատմամբ։

Վերջապես, այս համաձայնագրերի աշխարհաքաղաքական հետևանքների շուրջ վերլուծությունների մեծ մասը հիմնված է հակասական ենթադրությունների վրա։ Ոմանք պնդում են, թե այս կարգավորումը շահավետ կլինի բոլորի՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համար, մինչդեռ մյուսները պնդում են, որ այն նպատակ ունի նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը, զսպել Իրանին կամ ուժեղացնել Թուրքիային։ Իրականությունն այն է, որ Հարավային Կովկասը և նրան շրջապատող տարածաշրջանը մշտապես փոփոխության մեջ են։ Ոչ ոք չի կարող վստահությամբ կանխատեսել, թե ինչպես կզարգանան տարածաշրջանային իրադարձությունները, հատկապես գերտերությունների մրցակցության պայմաններում։ Ասել, թե այս համաձայնագրերը երաշխավորում են կայունություն, նշանակում է անտեսել պատմությունը․ տարածաշրջանը բազմիցս ցույց է տվել, թե որքան արագ կարող են փլուզվել թվացյալ հաջողությունները։

Օգոստոսի 8-ի համաձայնագրերը խաղաղության ամուր հիմք չեն, այլ ավելի շուտ ստեղծված իրավիճակի ֆորմալիզացում, որը միանշանակ լեգիտիմացնում է հայկական կորուստները, անորոշ է թողում անվտանգային հարցերը և նույնիսկ խորացնում երկրի խոցելիությունը։ Դրանց ողջունելը՝ առանց այս չորս իրողությունների հետ առերեսվելու, նշանակում է շփոթել ձևականությունն ու արարողությունը բովանդակության հետ»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում