50 հազար պակիստանցի վարձկաններ տեղափոխվելու են Ադրբեջան. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Կառավարությունը շարունակում է մեզ զարմացնել` իր կադրային նշանակումներով: Երեկ  Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակվեց նույն մարզի Մեծամոր համայնքի ղեկավար ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։ Այո՛, հենց նա՝ նախկին ՀՀԿ-ականը, ով իշխանափոխությունից հետո իրեն նետեց նիկոլականների շարքերը: Հիշեցնենք, որ 2018թ.-ին՝ իշխանափոխության օրերին, երբ նա դեռ Նորապատի համայնքի ղեկավար էր՝ ընտրված ՀՀԿ-ից, առաջիններից էր, ով հայտարարեց, թե՝ այլեւս հանրապետական չէ։ Ինչպես ինքն էր ասել՝ կուսակցությունը «երկրորդական բան է» եղել իր համար։ Բայց ահա, կյանքը ցույց տվեց, որ կուսակցական պատկանելությունը, այնուամենայնիվ, որոշիչ է՝ հատկապես երբ խոսքը նոր իշխանություններին ծառայելու մասին է։ Այսօր Վահրամ Խաչատրյանն արդեն պաշտոնապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Իսկ մինչ այս՝ կայծակնային առաջընթաց է ունեցել նա. դեռ 2021-ին Փաշինյանի որոշմամբ՝ Խաչատրյանը նշանակվել էր Արմավիրի փոխմարզպետ։ Այնուհետեւ, նշանակվել էր Մեծամորի համայնքի ղեկավարի ԺՊ, ապա՝ ընտրվել նույն համայնքի ղեկավար, իհարկե, ՔՊ-ի ցուցակով։ Եվ ահա հիմա պաշտոնապես մարզպետ է: Դե ի՞նչ ասես, փաստորեն, մեր իրականության մեջ պատեհապաշտ լինելն ավելի արդյունավետ է, քան մասնագիտական փորձ կամ սկզբունքայնություն ունենալը։

Ինչերի ասես պատրաստ է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ՝ օրվա իշխանության քայլերն արդարացնելու համար: «Փառք Աստծո, Պակիստանը արգելափակել է Հայաստանի ՇՀԿ անդամակցության հայտը։ Այս մասին Հայաստանը տեղյակ է եղել շատ վաղուց եւ հայտը ներկայացրել է լիովին գիտակցելով, որ Պակիստանը այն մերժելու է», - գրել է նա։ Փառք Աստծո՞… Իսկ այս դեպքում ո՞ւր է Հայաստանի պետական արժանապատվությունը:

Սահմռկեցուցիչ են այն տվյալները, որոնք հրապարակել է Աֆղանական քաղաքականության ուսումնասիրման կենտրոնի ղեկավար, ռուս քաղաքագետ ԱՆԴՐԵՅ ՍԵՐԵՆԿՈՆ։ Ըստ նրա՝ մինչեւ 2026-ի գարուն ամբողջությամբ կավարտվի շուրջ «50 հազար պակիստանցի զինյալների պատրաստությունը», որոնք,  որպես վարձկաններ, տեղափոխվելու են Ադրբեջան՝ Աֆղանստանի եւ Թուրքմենստանի տարածքով։ Ակնհայտ է, որ այս տեղեկությունները պարունակում են լուրջ անվտանգային ռիսկեր Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի համար։ Ընդ որում՝ ըստ Սերենկոյի, այս գրոհայինների վերապատրաստումը համակարգվում է Պակիստանի հետախուզության կողմից, ներգրավված են նաեւ ադրբեջանցի զինվորականներ, թուրքական ու իսրայելական հատուկ ծառայություններ։ Հրապարակված տվյալների համաձայն՝ պակիստանցի գրոհայինները արդեն այժմ ամեն օր հատում են Աֆղանստանի սահմանը՝ ճանապարհ ընկնելով դեպի ադրբեջանական «պրոյեկտ»։ Նրանց ուսուցանում են ինչպես ադրբեջանցի զինվորականներ, այնպես էլ թուրքական ու իսրայելական կառույցները։ Միայն փոխադրման արժեքը, ըստ Սերենկոյի, կազմում է շուրջ 150 միլիոն դոլար, եւ այն ամբողջությամբ, իբր, վճարել է իսրայելական «Մոսադը»։ Այս ամենի ֆոնին ՀՀ իշխանության լռությունը պարզապես զարմացնում է: Ո՞ւր են Հայաստանի հատուկ ծառայությունները, ո՞վ է զբաղվում այս տեղեկությունների ստուգմամբ, եւ արդյո՞ք ԱԳՆ-ն կապ հաստատել է ռուսական աղբյուրների հետ՝ հասկանալու, թե ինչ հիմքի վրա է արվում նման լուրջ պնդում։ Վերջիվերջո, անտեսել նման վերլուծությունները՝ նշանակում է ապագայի աղետն անտարբերությամբ ընդունել դեռ նախքան դրա հետեւանքները «ճաշակելը»:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում