«Ժողովուրդ». «Պետպատվերն ավարտվել է, հերթագրվեք»

Միջազգային

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Պետպատվերն ավարտվել է, հերթագրվեք» նախադասությունը գրեթե ամեն տարի՝ տարվա կեսին, լսում են պետպատվերի աջակցության համար դիմած ՀՀ քաղաքացիները։

Առողջապահական բյուջեն ավելանում ու ավելանում է, բայց ամեն տարի պետպատվերների հատկացումների վիճակը նույնն է։

Պետպատվերներ տրամադրող եւ համակարգող միակ պատասխանատուն առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության ղեկավար Սամվել Խարազյանն է, նրանից հետո 2-րդ պատասխանատուն՝ ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանը։
Իսկ ինչ ունեցվածք ունի Սամվել Խարազյանը, որը խաթարեց պետպատվերների ոլորտի հնարավոր զարգացումը։

Սամվել Խարազյանը, համաձայն 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, շահերի եւ ծախսերի հայտարարագրի, ունի 9 անշարժ գույք՝ 1 այգետնակ, 2 հողամաս, 2 ավտոտնակ, 4 բնակարան։ Այսպիսին է Խարազյանի համեստ ունեցվածքը։

Նա գույքերը ձեռք է բերել 2017, 2020, 2022 թվականներին Երեւանում եւ Աբովյան քաղաքում։

Խարազյանը նշել է, որ այգետնակը ձեռք է բերվել 2024 թվականին, սակայն այդ մասին հայտարարատու տարում «ձեռք բերված գույքեր»-ի բաժնում նշված չէ։ Ինչպես եւ ինչ արժեքով է գնել այգետնակը՝ հարցական է։

Սամվել Խարազյանը 2022 թվականին գնել է հենց նույն թվականի արտադրության MG ավտոմոբիլ։

Նրա բանկային ավանդները կազմել են 10 հազար դոլար եւ 256 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 9 մլն 81 հազար դրամ, 25 հազար 729 դոլար, 4 հազար 563 եվրո։

Սամվել Խարազյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 230 հազար դրամ, 800 ԱՄՆ դոլար, 3,2 հազար եվրո։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 23 մլն 318 հազար դրամ։ Եկամուտներից 4 մլն 584 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է առողջապահության նախարարությունից։

Խարազյանը Քաղաքացիական պայմանագրերից եւս ստացել է եկամուտներ: ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտից» նա ստացել է 8 մլն 895 հազար դրամ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից՝ 2 հազար 649 դոլար, Մոր եւ մանկան առողջապահական ինտեգրված ծառայությունների ծրագիր, Տաջիկիստանի ԱԲՍՀՆ-ից՝ 1,043 դոլար, Եվրոպական Միություն, GOPA PACE-ից ստացել է 6 հազար 860 եվրո։

«Որպես այլ եկամուտ» գումարներ են հայտարարագրվել այլ բանկերից՝ «Էվոկա» բանկից, «Ակբա» բանկ ԲԲԸ-ից։

Սամվել Խարազյանը շահաբաժին է ստացել նաեւ «Ակբա» բանկ ԲԲԸ-ից։

Վարձակալության դիմաց Խարազյանը եւս գումար է ստացել՝ 486 հազար դրամ «Փիլլարս» ՍՊԸ-ից, 790 հազար՝ Առաքելյան Ռուզաննայից, 966 հազար դրամ՝ Գեւորգյան Անահիտից։ 80 հազար 200 դրամը Խարազյանը ստացել է ֆինանսների նախարարությունից»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում