Ֆրանսիան բառացիորեն ցնցվում է, կառավարության անկումը համարվում է ամենահավանական սցենար
ՄիջազգայինՄինչ Մակրոնը «Ցանկացողների կոալիցիայի» հետ Փարիզում փորձում էին լուծել Զելենսկու ճակատագիր, պարզվեց, որ հենց իր՝ Մակրոնի ճակատագիրն է այս պահին մազից կախված:
Այսպես, Ֆրանսիան բառացիորեն ցնցվում է. բյուջետային խնայողությանը կորսը սպառնում է բողոքի ցույցերով և կառավարության անկմամբ: Ու հաջորդ շաբաթ Փարիզը կարող է խորանալ քաղաքական սուր ճգնաժամի մեջ:
Սեպտեմբերի 8-ին խորհրդարանը պատրաստվում է Բայրուի կաբինետին անվստահության քվեարկության։ Սեպտեմբերի 10-ին կսկսվի լայնածավալ գործադուլ, որի կոչ է անում «Ամեն ինչ արգելափակել» շարժումը՝ խնայողության քաղաքականության և «էլիտաների իշխանության» դեմ։ Շարժման կարգախոսն է՝ «Սեպտեմբերի 10-ին մենք չենք վճարում, չենք սպառում և չենք աշխատում»։
Արհեստական բանականության կողմից ստեղծված տեսանյութերը, որոնցում փողոցները լի են Ելիսեյան պալատը շրջափակող և ոստիկանությանը ցրող ցուցարարներով, արդեն լայնորեն տարածվում են (Տեսանյութում)։
Կառավարությունը նախկինում 2026 թվականը հայտարարել էր «սպիտակ տարի»՝ 43.8 միլիարդ եվրո խնայողություն, առանց պետական ծառայողների կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացման, նույնիսկ եթե գնաճը բարձրանա։
Բողոքի ցույցին աջակցել են Մելանշոնը, սոցիալիստները, կանաչները և կոմունիստները։
Խորհրդարանում ձախերն ու աջերը կարող են միավորվել Բայրուի դեմ, և այդ դեպքում կառավարությունը կարող է փլուզվել։

