Ռուսական ուժերը խորը եւ չափազանց վտանգավոր ճեղքում են իրականացրել Դնեպրոպետրովսկի մարզում (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական ուժերը խորը եւ ուկրաինական կողմի համար չափազանց վտանգավոր ճեղքում են իրականացրել Դնեպրոպետրովսկի մարզում՝ Պոկրովսկից հարավ ընկած հատվածում՝ գրավելով Նովոսելովկա բնակավայրը: Հաջորդ քայլով ռուսական «Վոստոկ» խմբավորումը վերահսկողության տակ է վերցրել ճակատային այդ ուղղությամբ ԴԺՀ-ի ամբողջ տարածքը (Քարտեզում):
Ուկրաինական կողմի համար այս ճեղքումը վտանգավոր է նրանով, որ այդպիսով ռուսները դուրս են եկել հանգուցային նշանակության Վելիկոմիխայլովկա բնակավայրի մատույցներ, ըստ որոշ աղբյուրների էլ՝ առաջապահ ուժերը մտել են այդ բնակավայրի ծայրամասեր: Վելիկոմիխայլովկան գրավելու դեպքում ռուսների համար բացվում է ուղիղ ճանապարհ դեպի ռազմավարական նշանակություն ունեցող Պոկրովսկոյե: Սա այն բնակավայրն է, որը եթե ուկրաինական կողմը կորցնի, ապածայրահեղ վիճակի կհասնի Զապորոժեի ճակատի ողջ արեւելյան թուը՝ Գուլյայպոլեից մինչեւ Օրեխովո: Ավելի կոնկրետ, ռուսները դուրս կգան այդ հատվածի խորը թիկունք:
Բացի այդ, Պոկրովսկոյեից բազցում է ուղիղ ճանապարհ դեպի մարչզկենտրոն Զապորոժե: Ու դատելով Նովոսելովկայի ուղղությամբ ռուսների առաջխաղացումից, այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունն առանձնապես չի փայլում, իսկ Պոկրովսկոյեի ուղղությունը հիմնականում զրկված է պաշտպանական լուրջ համակարգից:

