Մեկը դառնում է ծաղրի առարկա, իսկ մյուսը ստանում է ակադեմիական և քաղաքական աշխարհի հարգանքը. Դանիելյան

Ներքաղաքական
«Վերջին շրջանում որոշ աղբյուրներում տարածվեց տեղեկություն, թե Պեկինի համալսարանի ուսանողները հրաժարվել են լսել Իլհամ Ալիևի ելույթը՝ նրան անվանելով հակասովետական։ Այս պատմությունը շատ ճշգրիտ արտացոլում է Ալիևի ընկալումը միջազգային երիտասարդության և մտավոր շրջանակների կողմից՝ անվստահությամբ, հեգնանքով և առանց հարգանքի։
 
Իսկ հիմա հիշենք ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիները․
 
2015թ. մարտի 27-ին հենց նույն Պեկինի համալսարանում ելույթ ունեցավ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա խոսքը ուսանողները լսեցին հարգանքով, իսկ համալսարանի ղեկավարությունը նրան շնորհեց Պեկինի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչումը։ Դա ոչ միայն անձի, այլև Հայաստանի դերի միջազգային քաղաքականության մեջ բարձր գնահատականն էր։
 
Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին հայկական զինված ուժերը հանդիսանում էին հավասարակշռող և զսպող ուժ տարածաշրջանում՝ ապահովելով կայունություն և անվտանգություն։
 
Հայաստանի միջազգային հարաբերությունները գտնվում էին ամենաբարձր մակարդակի վրա՝ Ռուսաստանի, Չինաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Իրանի և հարևան երկրների հետ։
 
Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը հիմնված էր հավասարակշռության, դիվանագիտության և պետականության նկատմամբ հարգանքի վրա։
Տարբերությունն ակնհայտ է․ մեկը դառնում է ծաղրի առարկա, իսկ մյուսը ստանում է ակադեմիական և քաղաքական աշխարհի հարգանքը», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում