Թրամփ. Պուտինը և Զելենսկին դեռևս խաղաղության պատրաստ չեն
ՄիջազգայինԹրամփի գնահատմամբ, Պուտինը և Զելենսկին դեռևս խաղաղության պատրաստ չեն:
«Ես հետևում եմ դրան, տեսնում եմ, թե ինչ է կատարվում, և քննարկում եմ այն նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու հետ: Ինչ-որ բան պատահելու է, բայց նրանք դեռ պատրաստ չեն: Բայց ինչ-որ բան պատահելու է: Մենք դա կանենք: Կարծում եմ՝ մենք կհասկանանք դա: Ես հասկանում եմ, թե ինչու են նրանք դա արել, և նրանք հույս ունեին, որ ես հետևում եմ, և ես հետևում էի: Իմ հարաբերությունները նրանց հետ շատ լավ են: Մենք կիմանանք, թե որքան լավ է դա հաջորդ մեկ-երկու շաբաթվա ընթացքում:
Նրանք այնքան երկար են կռվել միմյանց դեմ, որ դադարել են մտածել խաղաղության մասին: Դա դառնում է կյանքի ձև: Երբ ես նրանց միասին հավաքեմ, կարող եմ համոզել` «Եկեք, եկեք խաղաղություն կնքենք: Բավական է: Շատ կյանքեր են կորել»»,- ասել էԱՄՆ նախագահը:
Իրանակում պատկերը սա է. Թրամփը պետք է Զելենսկուն ստիպեր դուրս գալ Դոնբասից, որը նա մերժեց, եւ այդ մասին հերթական հայտարարությամբ հանդես եկավ նաեւ երեկ: Բնականաբար, Մոսկվան էլ սպասում է, թե երբ Թրամփն իր խոստումը կկատարի, բայց շարունակելով հարձակումները:
Միայն թե իրավիճակը մի փոքր այլ է. ռուսները պատրաստ են նոր մասշտաբային հարձակման, եւ եթե կարողանան դրա արդյունքում ռազմական միջոցներով ազատագրել Դոնբասը, կփոխվեն նաեւ խաղաղության հետ կապված Մոսկվայի պահանջները:

