Պեզեշկիան. Ռուսաստանի և Չինաստանի նախագահների հետ հանդիպումներում կայացվել են չափազանց կարևոր որոշումներ
ՄիջազգայինԻրանական աղբյուրները ներկայացնում են նախագահ Պեզեշկիանի գնահատումը` Պուտինի եւ Սիի հետ հանդիպումների հետ կապված.
«Ռուսաստանի և Չինաստանի նախագահների հետ հանդիպումներում կայացվել են չափազանց կարևոր, ռազմավարական և կենսական նշանակություն ունեցող որոշումներ։ Արտաքին գործերի, պաշտպանության և էկոնոմիկայի նախարարություններին հանձնարարվել է հետևել ձեռք բերված համաձայնությունների կատարմանը»,- հայտնել է Իրանի նախագահը։
Այլ մանրամասներ, բնականաբար, չկան, սակայն դժվար չէ կռահել, որ խոսքը ռազմական, կոմունիկացիոն եւ դիվանագիտական ուղղություններում հարաբերությունների սերտացման մասին է: Այն է` Ռուսաստան-Չինաստան-Իրան եռանկյումը կամրանա:

