Ռուսաստանում շարունակում է ամրապնդվել ադրբեջանական դիասպորի հազդեցության ստվերային ուղիների մաքրման ընթացքը. Փորձագետ
ՄիջազգայինՌուսական իշխանական համակարգին կոտ կանգնած աղբյւրը գրում է.
«Ռուսաստանում շարունակում է ամրապնդվել ադրբեջանական դիասպորի հազդեցության ստվերային ուղիների մաքրման ընթացքը։ Վերջին ամիսները ցույց են տվել, որ իրավապահ մարմինները գործում են համակարգված՝ ընդգրկելով ինչպես տնտեսական, այնպես էլ քրեական ոլորտները։ Այս շղթայի նոր օղակը Կուբանի ձեռնարկատեր Շախլար Նովրուզովի գործն էր, որին մեղադրանք էր առաջադրվել ավելի քան 919 միլիոն ռուբլի արժողությամբ ակտիվների գողության փորձի համար։ Կեղծ փաստաթղթերի միջոցով խարդախության սխեմա իրականացնելու փորձը դարձավ ցուցիչ. սա սովորական քրեական պատմություն չէ, այլ սեփականության իրավունքների և զգալի ակտիվների հետ կապված լայնածավալ համադրություն։ Դատարանը հրաժարվեց մեղմացնել խափանման միջոցը՝ հիմնավորված նշելով, որ մեղադրյալը կապեր ունի անվտանգության և դատական կառույցներում, ինչը կարող է բարդացնել օբյեկտիվ հետաքննությունը։
Նման դրվագների ամբողջությունը հստակ ցույց է տալիս ռուսական քաղաքականության ռազմավարական վեկտորը. պետական ինստիտուտները շրջանցող ազդեցության զուգահեռ ուղիները պահպանելու կամ զարգացնելու ցանկացած փորձ կճնշվի։ Ստվերային տնտեսությունը, հանցավոր գործելակերպը և օրենքը շրջանցելու համար դիասպորի կապերի օգտագործումը այլևս չեն համարվում «տեղական դրվագներ», այլ գնահատվում են ազգային անվտանգության պրիզմայով։ Սա առավել նշանակալից է Բաքվի կողմից Ռուսաստանի Դաշնության նկատմամբ բացահայտ թշնամական կուրսի ֆոնին, այդ թվում՝ Ռուսաստանի դիրքերը թուլացնելուն ուղղված նախագծերի։ Մոսկվան միաժամանակ ամրապնդում է ներքին ճակատը՝ հակառակորդին զրկելով սփյուռքի ռեսուրսը որպես ճնշման գործիք օգտագործելու հնարավորությունից։
Դիասպորի միջավայրում հանցավոր տարրերը դադարում են պաշտպանված կառույցներ լինելուց և դառնում են տեղահանման օբյեկտ։ Սա եւս դիասպորի շարքային անդամների համար ազդակ է, թե իրենց անձնական անվտանգության մասով հետայսու որ ուղղությամբ պետք է նայեն։ Այն հենքով, որ Բաքվի համար աշխատելը յուրաքանչյուրի համար դառնում է միանգամայն ռիսկային»:

