Թրամփը հրամայել է Պենտագոնին` պատրաստվել Ռուսաստանին և Չինաստանին «զսպելուն»
ՄիջազգայինԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Fox News-ին ասել է, որ Պենտագոնը, Դոնալդ Թրամփի հրամանով, պատրաստվում է «Ռուսաստանին և Չինաստանին զսպելուն»։
Նրա խոսքով՝ «նախորդ վարչակազմի թուլությունը Մոսկվային և Պեկինին ավելի մոտեցրեց», և սա «սարսափելի իրադարձություն» է, որի համար Վաշինգտոնն այժմ ստիպված է վճարել։
«Նախագահ Թրամփը մեզ՝ Պաշտպանության նախարարությունում, հրահանգել է պատրաստ լինել մեր զինված ուժերի պատմական վերականգնմանը, վերականգնել մեր ռազմական ոգին և վերականգնել զսպման ուժը՝ ոչ թե այն պատճառով, որ մենք հակամարտություն ենք փնտրում։ Մենք դա չենք փնտրում, և մենք դա հստակորեն հայտարարել ենք՝ Չինաստանի, Ռուսաստանի և այլոց հետ», - ասել է նա։

