ՔՊ-ում վախեցած են, որ կորցնում են «խաղաղություն» քարոզչական վերջին խաղաթուղթը
ՆերքաղաքականԱլիեւի վերջին հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» մասին բավականին մռայլ տրամադրություններ են առաջացրել ՔՊ-ում: Ըստ տեղեկացված աղբյուրի, միջին եւ անգամ բարձր մակարդակներում այն մտքին են, որ այդ հայտարարությունները եւ դրանց հետ կապված Փաշինյանի ռեակցիան ցույց են տալիս, որ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու մասին հույսերն անիմաստ են: Այսինքն, եթե մի պահ «խաղաղություն» քարոզը, որը դրվում էր սպասվող ընտրությունների քարոզչության տակ, իրեն արդարացնում էր, ապա եթե դա չամրապնդվի ռեալ խաղաղության պայմանագրով, ապա կունենան ընդամենը կարճաժամկետ էֆեկտ, որին կհաջորդի հանրային նոր հիասթափության ալիքը՝ բա ո՞ւր մնաց Նիկոլի խոստացած խաղաղությունը: ՔՊ-ում հիմնականում այն միտքն է տարածված, որ եթե մինչեւ տարեվերջ չունենան այդ փաստաթուղթը, ապա գալիք տարեսկզբից, եթե կսկսվի ռեալ նախընտրական գործընթացը, ապա այդ պայմանագրի համար արդեն ժամանակ չի մնա: Ու եթե քվեարկության հասնեն այդ վերջին հաղթաթուղթը կորցրած, ապա լավ բան չեն կանխատեսում:
Ու անհամբեր սպասում են, որ Նիկոլը Չինաստանից հետ գա, մի բացատրություն տա:

