Ինչու է Փաշինյանը սառեցրել եկեղեցու դեմ արշավի թեման

Ներքաղաքական

Իշ­խա­նա­կան հա­մա­կար­գին մոտ գտնվող մեր միան­գա­մայն վստա­հե­լի աղբ­յու­րը հայտ­նում է, որ թեեւ Մայր Ա­թո­ռի դեմ Փա­շին­յա­նի ար­շա­վան­քը վեր­ջին ժա­մա­նակ­ներս ո­րո­շա­կիո­րեն սա­ռել է, սա­կայն այս էջն ա­մե­նե­ւին էլ պետք չէ փակ­ված հա­մա­րել:

Այդ «ժա­մա­նա­կա­վոր դա­դա­րի» պատ­ճառ­նե­րը, ըստ աղբ­յու­րի, մի քա­նիսն են: Նախ, Փա­շին­յա­նի մոտ այդ­պես էլ չկա վստա­հութ­յուն, որ կկա­րո­ղա­նա արդ­յուն­քի հաս­նել: Փոր­ձե­ցին տար­բեր մե­թոդ­ներ, այդ թվում՝ ու­ղիղ գրոհ, բարձ­րաս­տի­ճան հո­գե­ւո­րա­կան­նե­րին կա­լա­նա­վո­րե­լու, ու­ղիղ հար­ձակ­ման սպառ­նա­լի­քի եւ այլ մի­ջոց­նե­րով վա­խեց­նել, ե­կե­ղե­ցա­կան­նե­րի մեջ տա­րա­ձայ­նութ­յուն­ներ եւ կռիվ­ներ ա­ռա­ջաց­նել, եւ այդ­պես շա­րու­նակ: «Սա­կայն դրանք բո­լորն էլ է­ֆեկ­տի­վութ­յամբ չփայ­լե­ցին: Ան­գամ չկա­րո­ղա­ցան հստակ լու­ծում գտնել, թե Վե­հա­փա­ռին հե­ռաց­նե­լու դեպ­քում ու­մով են նրան փո­խա­րի­նե­լու: Ա­մեն մի բարձ­րաս­տի­ճան հո­գե­ւո­րա­կան հաս­կա­նում է, որ մտնե­լով նման խա­ղի մեջ, ստիպ­ված կլի­նի կի­սել ողջ պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը: Իսկ Կա­թո­ղի­կո­սի դիր­քը ցմահ է, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, այդ նոր կա­թո­ղի­կոսն ա­վե­լի շատ կմնա իր դիր­քին, քան Փա­շին­յա­նը: Ու նրա հե­ռա­նա­լու դեպ­քում պա­տաս­խա­նատ­վութ­յան հարց կա­ռա­ջա­նա»,- ա­սաց աղբ­յու­րը:

­Հա­ջորդ եւ ա­վե­լի կա­րե­ւոր պատ­ճառն այն է, որ Վա­ղար­շա­պատ հա­մայն­քում ընտ­րութ­յուն­ներ են լի­նե­լու, ո­րը հա­մա­պե­տա­կան ընտ­րութ­յուն­նե­րի հա­մար փոր­ձա­դաշտ է դառ­նա­լու: Ըստ աղբ­յու­րի. «ՔՊ-ի դիր­քերն ի­րոք թույլ են, ի­րենց հաշ­վարկ­նե­րով, ան­գամ վար­չա­կան ռե­սուր­սի հա­մա­տա­րած կի­րա­ռու­մը պատ­կե­րը չի փո­խի: Ա­վե­լին ա­սեմ, ի­րենց դիր­քե­րի ո­րո­շա­կի պա­ռակ­տում կա. նրանք, ով­քեր սեր­տա­ճել էին նախ­կին քա­ղա­քա­յին իշ­խա­նությ­ուն­նե­րի հետ, ա­պա կորց­րին դիր­քը, հի­մա նույ­նիսկ թշնա­մա­բար են տրա­մադր­ված: Այս ա­մե­նին մե­ծա­պես նպաս­տեց Ե­կե­ղե­ցու շուրջ սարք­ված այս աղ­մու­կը»: Ու նման ի­րա­վի­ճա­կում, ե­թե շա­րու­նա­կեն Վե­հա­փա­ռին հե­ռաց­նե­լու գոր­ծըն­թա­ցը, ստիպ­ված են շատ ա­վե­լի մեծ աղ­մու­կի հաս­նել, եւ դեռ պարզ չէ, թե ինչ արդ­յուն­քի կհաս­նեն, կկա­րո­ղա­նա՞ն Վե­հա­փա­ռին հե­ռաց­նել: «Իսկ ե­թե ոչ, ա­պա ընտ­րութ­յուն­նե­րի մա­սին մտա­ծելն ան­գամ ի­մաստ չու­նի. կստա­նան ջախ­ջա­խիչ պար­տութ­յուն»,- շա­րու­նա­կեց աղբ­յու­րը: Ու նման ձեւով էլ ստիպ­ված են լի­նե­լու սա­հուն ան­ցում կա­տա­րել դե­պի հա­մա­պե­տա­կան ընտ­րութ­յուն­ներ:

Այս­պի­սով, աղբ­յու­րը վստա­հեց­նում է, որ թեեւ դեռ մտմտում են Ե­կե­ղե­ցու դեմ ար­շա­վի մա­սին, բայց նաեւ հաս­կա­նա­լով, որ դա չա­փա­զանց ռիս­կա­յին է: «Ե­թե բան չփոխ­վի, շատ ա­վե­լի հա­վա­նա­կան է, որ կսպա­սեն գո­նե մին­չեւ Վա­ղար­շա­պա­տի ընտ­րութ­յուն­նե­րը: Դ­րա­նից հե­տո ար­դեն ա­վե­լի պարզ կդառ­նա: Ե­թե կա­րո­ղա­նան դիր­քե­րը պա­հել գո­նե կոա­լի­ցիա­յի մի­ջո­ցով, ա­պա ռեալ է դառ­նում մին­չեւ տա­րե­վերջ Ե­կե­ղե­ցու դեմ ար­շա­վի վե­րա­կանգ­նու­մը: Ա­վե­լի ուշ՝ ցան­կա­լի չեն հա­մա­րում, լավ հաս­կա­նա­լով, որ դա կազ­դի հա­մա­պե­տա­կան ընտ­րութ­յուն­նե­րի վրա: Բայց նաեւ ու­նեն այն մտա­վա­խութ­յու­նը, որ ե­թե ներ­կա պա­հին քայ­լեր չա­նեն, ա­պա Փա­շին­յա­նը կըն­կալ­վի որ­պես պարտ­ված կողմ: Ն­ման ըն­կա­լումն էլ իր հեր­թին կա­րող է ա­վե­լորդ բար­դութ­յու­ններ ա­ռաջ բե­րել ընտ­րութ­յուն­նե­րի ժա­մա­նակ: Այս­պի­սով, թեեւ դեռ վերջ­նա­կան ո­րո­շում չկա, բայց ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է, որ կսպա­սեն մին­չեւ ընտ­րութ­յուն­ներ»,- ա­վար­տեց միտ­քը մեր աղբ­յու­րը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում