Նշանակությամբ թերեւս միայն Խարկովին զիջող Կուպյանսկի կեսն արդեն ռուսական վերահսկողության տակ է (Տեսանյութ, քարտեզ)
ՄիջազգայինՈւկրաինայի արեւելյան գոտու ամենաառանցքայի, նշանակությամբ թերեւս միայն Խարկովին զիջող Կուպյանսկի կեսն արդեն ռուսական վերահսկողության տակ է Դա են հաստատւմ քաղաքի տարբեր, այդ թվում` կենտրոնական հատվածից կադրերը, որտեղ ցուցադրված է ռուսական դրոշի առկայոթյունը:
Տեսանյութում երևում են ռուս զինծառայողներ քաղաքի կենտրոնում, ինչպես նաև ամենակարևոր վարչական և արդյունաբերական շենքերի տարածքներում, այդ թվում՝ քաղաքային վարչակազմի շենքի, քաղաքային էլեկտրակայանի և հեռուստաաշտարակի մոտ։
Սակայն ռուսական որոշ փորձագիտական աղբյուրներ դեռ տարակուսանքով են մոտենում վեռուական վերահսկողության այդ մասշտաբներին Կուպյանսկում` դա համարելով հրամանատարության կողմից ոչ լիարժեք տվյալների փոխանցման արդյունք: Թեեւ, կրկնենք, ներկայացված են կոնկրետ վայրերի հետ կապված կագրեր:
Այնուամենայնիվ, եթե ներկայացված պատկերը համապատասխանում է իրականությանը, ապա դա ուկրաինական կողմի համար ծայրահեղ վատ ազդակ է: Դատելով ներկայացված կադրերի քարտեզավորումից, ռուսական ուժերի քաղաքի ամենակենտրոնական հատվածով արագորեն առաջանում են դեպի հարավային ելք: Նման շարժ կա նաեւ Կուպյանսկի արեւմուտքով, եւ այդ երկու ճեղքումների արանքում գտնվող ուկրաինական ուժերը գործնականում «պարկի» մեջ են` չունենալով ռեալ դիմադրողականություն: Կմնա քաղաքի արեւելյան` Օսլոլ գետի արեւելյան ափի հատվածը, որը, սակայն, եթե գրավվի արեւմտյան գոտին, դիմադրելու որեւէ տարբերակ չի ունենա:
Միաժամանակ, եթե ռուսները դուրս գան Կուպյանսկի հարավային հատված, ապա կկարողանան շարունակել արագ հարձակումը դեպի հարավ: Օսինովո բնակավայրին (Քարտեզում) հասնելու դեպքում կփակվեն դեպի արեելք տանող բոլոր ուղիները, ինչը Օսկոլ գետի արեւելքի բավականին ծավալուն տարածքներում գտնվող ուկրաինական ուժերի համար կնշանակի շրջապատում:
Տես նաեւ https://t.me/iravunk/57241

