Լո՞ւրջ եք ասում, դուրս կգա՞ք ՀԱՊԿ-ից, գնո՞ւմ եք ԵՄ. Բալասանյան
Միջազգային«Ինտեգրացիա ինտեգրացիայով։ Նոր երևույթ է ձևավորվում ժամանակակից միջազգային հարաբերություններում, երբ առանձին պետություններին զուգահեռ ինտեգրացիոն կազմակերպություններն են միմյանց հետ համագործակցության պայմանագրեր ստորագրում։ Եվս մեկ նման պայմանագիր ստորագրվել է Չինաստանում։
ՀԱՊԿ, ԱՊՀ և ՇՀԿ (Շանհայի համագործակցության կազմակերպություն) գլխավոր քարտուղարները համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզ են ստորագրել։ Թե բա՝ ավելի շուտ դուրս կգանք ՀԱՊԿ-ից, քան կապասառեցնենք մեր համագործակցությունը։
Հայաստանը ցանկանում է անդամակցել ՇՀԿ-ին։ Նման հայտարարություն արվում է ՀՀ բարձրագույն ղեկավարության կողմից։ Լո՞ւրջ եք ասում: Դուրս կգա՞ք ՀԱՊԿ-ից: Գնո՞ւմ եք ԵՄ: Ինչպես ռուսներն են ասում՝ ну, ну...», - գրել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ:

