Պուտինը նկարագրեց այն իրավական «բարդակը», որը տիրում է Ուկրաինայում
ՄիջազգայինԴատելով Պուտինի խոսքից, Մոսկվայում անգամ չեն պատկերացնում, թե ինչպես են խաղաղության պայմանագիր կնքելու Ուկրաինայի հետ, որտեղ իրավական դաշտում ամեն ինչ այնպես են իրար խառնել, որ պարզապես «շունը տիրոջը չի ճանաչում»:
Պատկերը մոտավորապես սա է. եթե Ուկրաինայի իշխանությունները ցանկանում են լինել լեգիտիմ, ապա պետք է հանրաքվե անցկացնեն, բայց հանրաքվեն չի կարող անցկացվել ռազմական դրության պայմաններում։ Իսկ եթե ռազմական դրությունը չեղարկեն, պարտավոր են անմիջապես ընտրություններ կազմակերպել: Իսկ ռազմական դրությունը չեն չաղարկում, քանի որ պատերազմ է: Ուրեմն, պատերազմը կանգնեցնելու համար պետք է լեգիտիմ իշխանություն: Բայց անգամ Ուկրաինայի ՍԴ նախագահն է հրաժարվել Զելենսկուն հաստատել, որպես լեգիտիմ նախագահ, ինչի համար նրան այլեւս պարզապես թույլ չեն տալիս աշխատասենյակ մտնել: Իսկ եթե չկա լեգիտի նախագահ, պայմանագիրն էլ լեգիտիմ չի լինի, որ պատերազմը կանգնեցվի: Նաեւ` նման լեգիտիմ պայմանագրի համարպետք է հանրաքվե, բայց ռազմական դրություն է, եւ օրենքով հանրաքվեն արգելված է... Ու նույն շրջանով, որից իրավական ելք պարզապես չկա:
Մի խոսքով, եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա, նրա հետ հանդիպում կկայանա, ասաց Պուտինը:
Տես նաեւ https://t.me/iravunk/57238

