Հեղինակավոր գեներալը նշանակվել է ՌԴ ԳՇ պետի տեղական եւ կհամակարգի ողջ ՀՌՕ-ն
ՄիջազգայինՌուսական աղբյուրները Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Մորդվիչևի՝ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակման մասին։
Մարտական գեներալը, ով հեղինակավոր «Օ» բանակախմբով ազատագրել է Մարիուպոլը և Ավդեևկան, դեռ ամիսներ առաջ էր նշանակվել ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, եւ, ըստ փորձագիտականխիստ գնահատումները, այս ընթացքում ռուսական մարտավարութունը առանցքային վերանայումների եւ փոփոխությունների է ենթարկվել:
Այժմ, երբ Մորդվիչևն արագորեն առաջ քաշվեց` նշանակվելով ԳՇ պետի տեղակալ, փորձագետներն այն համոզմունքն են հայտնում, որ հենց նա է վերահսկոլու ամբողջ ՀՌՕ-ն։ Իսկ դա համարում են չափազանց կարեւոր հանգամանք, հաշվի առնելով, որ սկսվում են Դոնբասի եւ Զապորոժեի համար մարտերի ամենավճռական փուլը:
Բայց մի շարք տեսյակ փորձագետներ ավելի խորն են նայում իրավիճակին, որ Մորդվիչևը նույնքան արագ էլ կփոխարինի նաեւ ԳՇ պետին, որի գործունեությունը մեկ անգամ չէ, որ խորը տարակուսանքների տեղիք է տվել: Փորձագետներն այս ֆոնին հիշեցրել են, որ հենց ԳՇ պետ Գերասիմովն էր, Շոյգուի հետ միասին, այն երկու անձանցից մեկը, որի պաշտոնանկությունը պահանջում էր «Վագները»` Պրիգոժինի «ապստամբության» ժամանակ` որպես ամեն ինչ ձախողած անձիք: Այն, որ Շոգյուի` Պաշտպանության նախարարի պաշտոնից հեռանալուց հետո նրա բազմաթիվ ենթականեր` արդեն նախկին փոխնախարարներ եւ այլն հայտնվեցին բանտում, նման պահանջի լավագույն հիմնավորումն էր: Ու նման է, որ Մորդվիչևի նշանակումներով, այդ փոփոխությունները հասան ՌԴ ԳՇ:

