ՌԴ-ն եւ Հնդկաստանը քննարկում են մատակարարումների ընդլայնման հնարավորությունը
ՄիջազգայինՌուսաստանի և Հնդկաստանի համագործակցությունը կարող է ընդլայնվել ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարումների ավելացման հաշվին՝ հօգուտ Նյու Դելիի: Այս մասին հայտնել է ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը,- փոխանցում է ТАСС-ը։
Հնդկաստանը ունի մեր С-400 համակարգերը, ուստի համագործակցությունն ընդլայնելու հնարավորություն կա նաև այս ոլորտում։ Դա նշանակում է նոր առաքումներ: Առայժմ մենք բանակցությունների փուլում ենք», - ասել է Շուգաևը։
Պաշտոնյան նաև հայտնել է՝ երկու երկրների միջև համագործակցության ուղղություններից մեկը Су-57 կործանիչներն են:

