Ո՞ւր է գնում հայկական դիվանագիտությունը, կմնաք ապշած. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ո՞ւր է գնում հայկական դիվանագիտությունը, կմնաք ապշած: Հայաստանի արտգործնախարարը որոշում է թարմացնել կապերն այնպիսի երկրի հետ, որի գտնվելու վայրը հավանաբար օրվա իշխանության մեծ մասը քարտեզի վրա ճիշտ չի էլ կարող ցույց տալ։ Եվ սա հեգնանք չէ։ ՀՀ ԱԳ նախարար ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ օրերս հեռախոսազրույց է ունեցել Նեպալի արտգործնախարար Արզու Ռանա Դեուբայի հետ։ Ի՞նչ էր այս խոսակցության բովանդակությունը, հարց կտաք։ Դե բնականաբար՝ Միրզոյանն իր գործընկերոջը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված ինչ-որ «պայմանավորվածությունների» մանրամասները։ Միաժամանակ նա շեշտել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախաձեռնության կարեւորությունը։ Բայց սա դեռ ամենը չէ։ Խոսք է գնացել Հայաստան-Նեպալ երկկողմ համագործակցության ակտիվացման մասին։ Ավելին՝ կողմերը քննարկել են նաեւ բազմակողմ հարթակներում համագործակցության հարցերը։ Դատելով այդ «հարթակներից»` երեւում է՝ մենք արդեն լուծել ենք տարածաշրջանային բոլոր հիմնախնդիրները, ու հիմա եկել է Նեպալ-Հայաստան հարաբերությունների «հստակեցման» ժամանակը։ Ինչպես փաստաբան Երվանդ Վարոսյանն է կատակել. «Նեպալի ԱԳ նախարարը խոստացել է քարտեզի վրա գտնել նշված երկրները»։ Լավ, հարց է ծագում, արդյոք Հայաստանի ԱԳՆ-ն այլ գործ չունի, քան աշխարհով մեկ «հետաքրքիր զրույցներ» կազմակերպելը՝ այդ թվում երկրների հետ, որոնց հետ ընդհանուր քաղաքական հետաքրքրությունը՝ ոչ ավել է, քան, օրինակ, մի բաժակ թեյի արարողությունը Տիբեթում։

ԲՏԱ նախարար ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ էլ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել, թե բա՝ «Մեր չքնաղ հայրենիքը տարվա տարբեր եղանակներին ԱՐՄՍԱՏ-1-ի կողմից ուղեծրից արված լուսանկարներում»: Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, անդրադառնալով վերոնշյալին, գրում է. «ԲՏԱ նախարարի թվիթերյան գրառման արժեքը՝ 7-8 մլն դոլար (պետբյուջեից)...»: Կարեն Վրթանեսյանը մանրամասնում է. «Հիշո՞ւմ եք Ուրդանետա/Արմսաթ-1 արբանյակը, որը արձակվեց տիեզերք 2022-ի մայիսին: Նախատեսված էր, որ կաշխատի 4 տարի (այսինքն՝ մինչեւ 2026-ի գարուն)։ Ըստ տարբեր աղբյուրների՝ այդ ծրագրի վրա ծախսվել է 7-8 մլն դոլար։ Արբանյակի գործունեությունը (կամ այդ գործունեության բացակայությունը) քողարկել են «պետական գաղտնիք» շատ խորհրդավոր ու վախենալի եզրով, բայց այն ընդամենը քաղաքացիական ու բավականին պարզունակ պարամետրեր ունեցող արբանյակ է։ Նմանատիպ արբանյակներ (այսպես կոչված՝ cubesat) արդեն քանի տարի է հավաքում եւ տիեզերք են ուղարկում նույնիսկ ամերիկյան դպրոցականները...3+ տարում այդ արբանյակից ստացած Հայաստանի միայն 4 նկար է հրապարակվել։ (Եթե, իհարկե, այդ լուսանկարներն իսկապես այդ արբանյակից են)։ Լուսանկարներ, որոնք ամեն ինչով զիջում են անվճար Google Earth-ի որակին։ (Փաստացի ԲՏԱ նախարարի թվիթերյան այս գրառումը 7-8 մլն դոլար է արժեցել...):Ամենակարեւորը՝ արբանյակի հետ կապված հարուցված է քրգործ, բայց այդ գործն էլ է անհասկանալի պատճառներով գաղտնի»։ Զարմանալ կարելի է՝ փաստորեն ողջ արբանյակի «առաքելությունը» երեք տարվա ընթացքում եղել է նախարարի թվիթերյան գրառման ֆոն ապահովելը։

Եվ այս տխուր իրականության համապատկերում պարզվում է՝ քելեխի թամադա էլ կա՞... Հանդիսավար, ասմունքող ԼԻԱՆԱ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ֆեյսբուքում ուղիղ եթեր է մտել ո՛չ ավել, ո՛չ պակաս սգո արարողությունից եւ նշել, որ պատրաստվում է մեծարել հանգուցյալին: Այ՜ քեզ բան…

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում