Ա՛յ մարդ, էտ «սեւ նշանը» մենք չենք քեզ ուղարկել, շառդ քաշիր, գնա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի**
ФОРМУЛА ЛЮБВИ
Կոմպոզիտորների միությունից հայտնում են, որ Աննան ու Նիկոլը երաժշտական գործիքների վրա նվագել են սովորում, որպեսզի Իլհամի համար սերենադ երգեն:
**
ԴԱՍԱԿԱՆ
(ՎԱՆԵՑՅԱՆԸ` ԿԻՊՐՈՍՈՒՄ ԻՐԵՆ ԵՎ ՈՐԴՈՒՆ ԾԵԾԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մուֆթա տեղը քոթակ կերանք Արտյոմիկս ու ես:
**
ՄԱՐԿ ՏՎԵՆԸ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է
Սպիտակ տան մամուլի ծառայությունից հայտնում են, որ Թրամփի մահվան մասին լուրերը չափազանցված են:
**
ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ
(ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍ ԱՇԽԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԵՔՍ ՇԱՆՏԱԺԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՎԱՔԱԳՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Կոնսպիրոլոգների համաշխարհային ասոցիացիայի` էդ ինչի Հայաստանի ԱԱԾ-ն էդ խեղճ աղջկա սեռական եղանակով վերբովկա լինելը նկատեց, բայց Նիկոլի` էս յոթ տարի Էրդողանի ու Իլհամի հետ ընթացող «սեքսը» չի՞ նկատում։
**
ՀՅԴ-Ն` ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
(ՓԵՍԱՅԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ ՀԱԿԱՏԱՆԿԱՅԻՆ ԱԿԱՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ` ՆՐԱ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ա՛յ մարդ, էտ «սեւ նշանը» մենք չենք քեզ ուղարկել, շառդ քաշիր, գնա, ինչ ես ուզում մեզանից:

