Հանրապետությունը վտանգված է. Աննա Մկրտչյան
ՆերքաղաքականՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ գնահատմամբ՝ պետք է յուրաքանչյուրիս սրտում մնա Արցախի մասին հիշողությունն այնքան առարկայական, որ վերադարձն անխուսափելի լինի:
— Ինձ համար անտանելի է այն միտքը, որ ավագ սերունդը մեզ կարողացել էր 30 տարիների ընթացքում 42 հազար քառ. կմ ավելի երկու հայկական պետություն ժառանգել, ու մի դավաճանի պատճառով ոչ միայն չկա երկու հայկական հանրապետություն, այլեւ ՀՀ-ն վտանգված է, չունի սուբյեկտայնություն, անվտանգություն եւ ներքին կայունություն: Պատերազմական հանցագործներ Ալիեւի ու Էրդողանի հետ Նիկոլի եւ Էրատոյի ժպտերես նկարները տեսնելիս առաջին միտքը, որ առաջանում է ինձ մոտ, այն է, որ իրենց խանգարում էին հայերը, արցախահայերը, հիմա, կարծես, այդ խոչընդոտների մեծ մասը վերացրել են, եւ կարողանում են լիաթոք ծիծաղել։

