«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հարցերն օդում են, Սիմիդյանը՝ եւս. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Զարմանալ կարելի է, բայց ՀՀ նախագահ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ, փաստորեն, մեկ-մեկ խոսում էլ է: Ճիշտ է, ոչ ոք առանձնապես չի լսում, բայց համենայնդեպս արձանագրվել է՝ մի բան ասել է։ Նախագահը, որի լիազորությունները սահմանափակվում են հիմնականում ժպտալով համաժողովների ներկա լինելու ու երբեմն էլ ոչինչ չասող լիրիկական նախադասություններ արտասանելու մեջ, այս անգամ որոշել էր անդրադառնալ խաղաղության մեծ գաղափարին։ Եվ սա՝ մի իշխանության անունից, որի մենաշնորհն է վերջին տարիներին պատերազմը, կապիտուլյացիան, զոհերն ու կորուստը։ Խաղաղության կոչը, որ գալիս է իշխանությունից, որը չի պաշտպանել սահմանը, որը ոչինչ չի արել ագրեսիան կանխելու համար, որը խաղաղություն է անվանում թշնամու հետ ստորագրվելիք հերթական անիմաստ թուղթը, ավելին՝ խաղաղությունը վերածել է քաղաքական քարոզի դրոշակի, արդյո՞ք լուրջ է հնչում։ Ո՛չ։ Դա հիշեցնում է այն դեպքերը, երբ հրշեջը հրդեհ է կազմակերպում, հետո էլ ի լուր ամենքի ասում է՝ իբր թե մարել է կրակը։ «Պետք է պատրաստ լինել խաղաղության մեծ գաղափարի իրականացմանը», - ասել է նա։ Իսկ մենք հարցնենք՝ իսկ Դուք ինչո՞վ եք զբաղված եղել այս ընթացքում։ Ո՞ւմ եք համոզել, ո՞ւմ եք պաշտպանել, ո՞ւմ արժանապատվությունն եք պահել։ Խաղաղության գաղափարն առանց անվտանգության, առանց արդարության, առանց ինքնիշխանության՝ ընդամենը բառախաղ է։ Թուղթ՝ առանց բովանդակության։

ՔՊ վարչության ընտրություններից ընդամենը օրեր առաջ շրջակա միջավայրի նախկին նախարար ՀԱԿՈԲ ՍԻՄԻԴՅԱՆԸ ներկայացրել է ինքնաբացարկ՝ վարչության անդամի թեկնածությունից։ Այդ քայլը, որը կարող էր ընկալվել որպես սովորական կազմակերպչական շարժ, իրականում, մեր տեղեկություններով, լուրջ քաղաքական նեղվածության հետեւանք է։ Նա պաշտոնապես հերքում է ՔՊ-ից հեռանալու մտադրությունը, սակայն նրա գործողություններն այլ բան են հուշում։ Սիմիդյանի լռությունն այս օրերին ասում է ավելին, քան շատերի աղմկոտ խոսքերը։ Ի վերջո, որքա՞ն խորն է վիրավորանքը, որ տարիներ շարունակ Փաշինյանի կողքին կանգնած անձը (վերջինիս վարորդն է եղել, ապա օգնականը, իսկ ժամանակին Փաշինյանն անգամ թաքնվել է Սիմիդյանի տանը) հիմա փորձում է գլուխն ազատել ներկուսակցական զարգացումներից։ Հարցերն օդում են, Սիմիդյանը՝ եւս:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում տնօրենի մրցույթն ավարտվեց, բայց... հաղթող չեղավ։ Այո, ճիշտ հասկացաք՝ հաղթող չեղավ, թեկուզ մասնակցում էին երկու Նարեկ: Առավել զարմացնող է այն, որ գրավոր փուլում երկուսն էլ ստացել էին առավելագույն՝ 100 միավոր: Բանավոր փուլում, ըստ պաշտոնական արդյունքների, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ԱԺ ՔՊ-ական նախկին պատգամավոր ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԸ ստացել է 88.89 միավոր, իսկ առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը՝ 84.92։ Թվերը հստակ խոսում են՝ Զեյնալյանը հաղթել է։ Բայց... ոչ։ Մրցույթի վերջնական արդյունքով՝ հաղթող չկա: Ասես, Առողջապահության նախարարությունը խուսափում է հստակ որոշում կայացնելուց կամ էլ փորձում է ինչ-որ «չերեւացող» լուծում գտնել իրավիճակից դուրս գալու համար։ Զարմանալի չէ՝ հաշվի առնելով Զեյնալյանի անցյալը։ Նա հրաժարական տվեց շուրջ մեկ տարի առաջ՝ ըստ իրեն՝ «վարչապետի խնդրանքով», ինչը լայն մեկնաբանությունների տեղիք տվեց։ Այդ հրաժարականից առաջ ԱԺ-ում Զեյնալյանը լեզվակռվի էր բռնվել ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հետ։ Շատերի համար այդ միջադեպն արդեն իսկ հուշում էր իշխանության ներսում ընթացող որոշակի բախումների մասին։ Հարց է ծագում. Զեյնալյանից ազատվելու նուրբ արվեստի հերթական դրսեւորո՞ւմն է սա:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան