Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն բռնաբարության գործով կրկին դատարանի առաջ է կանգնել
Միջազգային76-ամյա ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն կրկին կկանգնի դատարանի առջև՝ դերասանուհի Շառլոտ Արնուի բռնաբարության մեղադրանքով. տեղեկացնում է AFP գործակալությունը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Այս գործը վարող դատական քննիչը որոշում է կայացրել այն փոխանցել Փարիզի քրեական դատարան, հայտնել է դերասանուհու փաստաբան Կարին Դյուրե-Դիբոլտը։
Դեպարդյեն այս գործով հետաքննության տակ է 2020 թվականի դեկտեմբերից։ Դերասանուհին պնդում է, որ 2018 թվականի օգոստոսին իր փարիզյան բնակարանում Դեպարդյեն երկու անգամ բռնաբարել է իրեն։ Դեպարդյեն մեղադրանքները հերքում է՝ հայտարարելով, որ նրանց հարաբերությունները եղել են կամավոր։
Շառլոտ Արնուն AFP-ին ասել է, որ իրեն թեթևացած է զգում «յոթ տարվա սարսափի և դժոխքի» ավարտից հետո։ Դեպարդյեի փաստաբանը հրաժարվել է մեկնաբանել գործը։

