«ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ Է ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ՀԵՐՈՍ ՎԱՉԱԳԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասարակություն

 Սեպտեմբերի 1-ը, անմահ հերոս ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐՈՅԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հիշատակի օրն էր, ուղիղ 2 տարի է անցել։ Նրա շիրիմին այցելեցին հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին։ Iravunk. com - ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Անմահ հերոսի մայրը, տիկին ՌՈՒԶԱՆՆԱ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ, Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում խորը ցավը սրտում նշեց. «Վաչագանս ծնվել է 2004 թվականի հուլիսի 1-ին, Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ գյուղում։ 2010-2022 թվականներին սովորել և ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը։ 2021 թվականին հաճախել է Գյումրիի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Որդիս զբաղվում էր նաև սպորտով։ Նրա սիրելի մարզաձևերն էին ֆուտբոլն ու բասկետբոլը։ 2023 թվականի հունվարի 15-ին է զորակոչվել Հայոց բանակ ծառայության։ Սկզբից ծառայում էր Արմավիրում, ապա տեղափոխվեց Վարդենիս, Սոթքի զորամաս։ Օրինակելի ու շատ կարգապահ զինծառայող է եղել։ Չարաբաստիկ 2023 թվականի սեպտեմբերի 1-ին, նենգ թշնամու դիվերսիոն խմբին հետ շպրտելու ժամանակ, հերոսաբար զոհվել է Սոթքում, անօդաչու թռչող սարքի հարվածից։ Վաչագանս ծառայեց 8 ամիս, որից 2 ամիսը անցկացրել է դիրքերում, լինելով առաջնագծում։ Այդ դիրքը նրան է վստահված եղել, նա ուներ կրտսեր սերժանտի կոչում, հրաձգային ջոկի հրամանատար էր։ Դիրքը իր իսկ ձեռքով էր կառուցել ու ծառայեց երդմանը հավատարիմ։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով։ Հպարտ եմ, որ նման զավակ եմ լույս աշխարհ բերել, սակայն ցավը դրանից չի մեղմանում։ Ինձ հերոս պետք չէր,ինձ միայն պետք էր, որ որդիս հիմա տանը լիներ։ Ուղիղ 2 տարի անցավ, ցավը մնում է ցավ ու երբեք չի սպիանում, ինչ էլ լինի,երբեք չենք կարող համակերպվել այս անդառնալի, ծանր կորստի համար։ Թող ոչ մի մայր չտեսնի այն ցավը, որ ես ու մյուս որդեկորույս ծնողները տեսանք, խաղաղություն մեր երկրին։ ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում