Թրամփը սպառել է Ուկրաինայում խաղաղության գործընթացը առաջ մղելու գաղափարները. The Times
ՄիջազգայինԹվում է, թե Թրամփը սպառել է Ուկրաինայում խաղաղության գործընթացը առաջ մղելու գաղափարները. նրա վերջին երկշաբաթյա ժամկետն անցել է առանց Պուտին-Զելենսկի հանդիպման, որին նա ձգտում էր: Այս մասին գրում է The Times-ը։
Թրամփը հակված է մեղադրել եվրոպացիներին խաղաղությունը խաթարելու համար, քանի որ նրանք խրախուսում են Կիևին՝ սպասել ավելի բարենպաստ խաղաղության պայմանների։
Աղբյուրը նաեւ նշում է, թե Թրամփը Պուտինին ասել է, որ Ռուսաստանը «գուցե ստիպված լինի մի փոքր էլ կռվել, նախքան նրանց հնարավորություն տալը, երբ նրանք պատրաստ լինեն»։
«Կարծես թե Պուտինը սա ընդունել է որպես «կանաչ լույս» Ուկրաինայի վրա հետագա հարձակումների համար»,- գրում է թերթը։

