Ռուսաստանը պատրաստվում է աշնանային հարձակման՝ ամբողջ Դոնբասը գրավելու համար. ISW
ՄիջազգայինՌուսաստանը պատրաստվում է աշնանային հարձակման՝ ամբողջ Դոնբասը գրավելու համար: Այս կարծիքն է հայտնել ամերիկյան Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը (ISW):
Ըստ աղբյուրի, Ռուսական զորքերի վերաբաշխումը ցույց է տալիս, որ Ռուսաստանի զինված ուժերի աշնանային հարձակումը կկենտրոնանա ԴԺՀ-ի վրա, որտեղ տեղափոխվել են Սումիի և Խերսոնի մարզերից ծովային հետևակի և դեսանտայինների էլիտար ստորաբաժանումներ։
Սումիի մարզի վրա հարձակումը կորցրել է իր առաջնահերթությունը, փոխարենը Մոսկվան պլանավորում է ակտիվացնել Պոկրովսկի վրա հարձակումները, շարժվել դեպի Դոբրոպոլիե և շրջանցել Դոնեցկի մարզի ամրոցները արևմուտքից, պնդում է ISW-ն։
Tes naeu https://t.me/iravunk/57192

