Զապորոժյեի ԱԷԿ-ի հարցով ՌԴ-ն պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ.Պուտին
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել ամերիկացի ներկայացուցիչների հետ Զապորոժյեի ԱԷԿ-ի հարցով։
«Մենք կարող ենք համագործակցել ամերիկացի գործընկերների հետ Զապորոժյեի ԱԷԿ-ի հարցով։ Սկզբունքորեն, նրանց հետ անուղղակիորեն քննարկել ենք այդ հարցերը ևս։ Նույնը, ի դեպ, վերաբերում է նաև ուկրաինական կողմին։ Զապորոժյեի կայանում, եթե բարենպաստ հանգամանքներ առաջանան, դա քննարկել ենք մեր ամերիկացի գործընկերների հետ»,- ըստ «Ведомости»-ի՝ ասել է Ռուսաստանի նախագահը։

