Արդեն 20 օր է Վիգեն Էուլջեքջյանը հացադուլ է անում Բաքվի բանտում. ահազանգում է ընտանիքը
Հասարակություն2020 թ-ի 44-օրյա պատերազմի ընթացքում գերևարված Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը հայտնում է, որ նա արդեն 20 օր շարունակ հացադուլ է անում Բաքվի բանտում։
Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լուսիանա Մինասյանը գրում է.«Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը խորը ցավով է լցված։ Երկար սպասված ազատ արձակման մասին լավ լուրեր լսելու փոխարեն, Բաքվից այսօր ստացված զանգը բացահայտեց, որ նա 20 օր է՝ հացադուլ է անում։
Այն, ինչ պետք է լիներ հույսի մի պահ, վերածվել է անտանելի տխրության և վախի»։

