«ԲԱԺԱՆԻՐ, ՈՐ ՏԻՐԵՍ» ԱՆԳԼՈՍԱՔՍՈՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՉԳՈՐԾԵՑ

Միջազգային

Այն, որ Չի­նաս­տա­նում ե­րեկ մեկ­նար­կած Շան­հա­յի հա­մա­գոր­ծակ­ցութ­յան կազ­մա­կեր­պութ­յան (ՇՀԿ) գա­գա­թա­ժո­ղո­վը եւ դրան կից ըն­թա­ցող տար­բեր այլ մի­ջո­ցա­ռում­նե­րy (Տես նաեւ https://iravunk.com/?p=321768&l=am), ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, կա­րող են ողջ աշ­խար­հի հա­մար ճա­կա­տագ­րա­կան նշա­նա­կութ­յուն ու­նե­նալ, պարզ դար­ձավ դեռ գա­գա­թա­ժո­ղո­վը չմեկ­նար­կած: Ն­կա­տի ու­նենք Հնդ­կաս­տա­նի վար­չա­պե­տի եւ Չի­նաս­տա­նի նա­խա­գա­հի հան­դի­պու­մը յո­թամ­յա ընդ­մի­ջու­մից հե­տո:

­Մո­դիին Չիանս­տա­նում դի­մա­վո­րե­ցին ոչ թե մե­կին, ո­րի հետ խնդիր­ներ ու­նեն, այլ կա­տար­յալ սի­րա­լի­րութ­յամբ, ա­մեն ին­չով ի ցույց դնե­լով, որ ըն­դու­նում են ոչ թե հա­կա­ռա­կոր­դի կամ թշնա­մու, այլ՝ մեր­ձա­վոր բա­րե­կա­մի: Ա­սենք այն, որ Մո­դին հա­մա­ձայ­նեց գնալ Չի­նաս­տան, ընդ ո­րում, ոչ թե միայն ՇՀԿ-ի գա­գա­թա­ժո­ղո­վին մաս­նակ­ցե­լու, այլ նաեւ նա­խա­գահ Սիի հետ պաշ­տո­նա­կան հան­դի­պում-բա­նակ­ցութ­յուն­նե­րին, մո­տա­վո­րա­պես նման ժեստ էր Հնդ­կաս­տա­նի կող­մից: Իսկ ա­հա Սիի եւ Մո­դիի հան­դի­պու­մից հե­տո սկսեց շրջա­նառ­վել կա­տա­կի նման­վող լուր, թե եր­կու ա­ռաջ­նորդ­նե­րը ո­րո­շել են Թ­րամ­փին ա­ռա­ջադ­րել որ­պես Նո­բել­յան մրցա­նա­կի թեկ­նա­ծու: Այն ի­մաս­տով, որ նա եր­կու խո­շո­րա­գույն երկր­նե­րին հաշ­տեց­նե­լու հա­մար ա­րեց այն, ինչ եր­կար տա­րի­ներ ոչ մեկն ա­նել չէր կա­րո­ղա­նում: Ճիշտ է, այդ հաշ­տե­ցու­մը Թ­րամ­փը չէր ու­զում, բայց դա միայն բազ­մա­պատ­կում է նրա ա­րա­ծի գնա­հա­տա­կա­նը:

­Բայց, ի­հար­կե, ար­դեն ոչ թե Թ­րամ­փի կամ Վա­շինգ­տո­նի, այլ անգ­լո­սաք­սո­նիզմ աս­վա­ծի (թե որ­քա­նով է Թ­րամ­փը դրա մա­սիկ, այլ հարց է) հա­մար ամե­նա­մեծ մղձա­վան­ջը կա­րե­լի է հա­մա­րել այն, որն ար­ձա­նագր­վեց Սի-­Մո­դի հան­դի­պու­մից հե­տո, երբ ար­դեն Պու­տինն էլ էր տեղ հա­սել: Դա ամ­փո­փեց ըն­դա­մե­նը մեկ լու­սան­կար, ո­րը, միան­շա­նակ, պատ­մա­կան նշա­նա­կութ­յուն է ստա­նա­լու: Այն է՝ Պու­տի­նը, Մո­դին եւ նա­խա­գահ Սին միաս­նա­բար ձեռ­քե­րը բռնած, իսկ ընդ­հա­նուր տպա­վո­րութ­յունն այն է, թե նրանք միա­սին են ա­մեն ին­չում:

Մ­նա­ցած այն ա­մե­նը, ինչ կո­րոշ­վի ինչ­պես գա­գա­թա­ժո­ղո­վում, այն­պես էլ դրան զու­գա­հեռ ըն­թա­ցող եւ դեռ սպաս­վող հան­դի­պում­նե­րում, այդ թվում՝ դեռ կա­յա­նա­լիք՝ ՌԴ-ի եւ Չի­նաս­տա­նի նա­խա­գահ­նե­րի քննար­կում­նե­րում, ինչ խոսք, է­լի չա­փա­զանց կա­րե­ւոր է: Բայց գլխա­վորն այն է, ին­չը պատ­կե­րում է այդ մեկ լու­սան­կա­րը՝ կա միաս­նա­կա­նութ­յան գա­ղա­փա­րը այս ե­րեք երկր­նե­րի մեջ: Իսկ դրա տակ, չմո­ռա­նանք, կա մոտ 3 մի­լիարդ մարդ, հա­մաշ­խար­հա­յին տնտե­սութ­յան մի պատ­կա­ռե­լի մաս­նա­բա­ժի­ն եւ հսկա ռազ­մա­կան պո­տենց­իալ: Իսկ դա միան­գա­մայն տե­սա­նե­լի կեր­պով ֆիք­սում է մեկ էա­կան բան՝ ա­մե­րիկ­յան հե­գե­մո­նիան գո­յութ­յուն չու­նի: Այն կա­րե­լի էր պա­հել, քա­նի դեռ կա Չի­նաս­տան-Հնդ­կաս­տան հա­կա­սութ­յու­նը` «բա­ժա­նիր, որ տի­րես» սկզբուն­քով: Եվ չկա, ե­թե «բա­ժա­նիր» բա­ղադ­րի­չը, ո­րը հար­յու­րամ­յակ­նե­րով կի­րառ­ման մեջ էր, չի գոր­ծում:

ՇՀԿ գա­գաթ­ա­ժո­ղո­վը եւ վա­ղը կա­յա­նա­լիք՝ Հաղ­թա­նա­կի 80-ամ­յա­կի տո­նա­կա­տա­րութ­յու­նը Չի­նաս­տա­նում դառ­նում են ի­րա­կան բազ­մաբ­եւեռ աշ­խար­հի մեկ­նար­կա­յին կետ, քա­նի որ ձեւա­վոր­վում է Մոսկ­վա-­Պե­կին-Ն­յու Դե­լի կա­յուն եվ­րա­սիա­կան ա­ռանցք։ Ընդ ո­րում, այս եռ­յա­կի հա­մակց­ված կշի­ռը հիմն­ված է ոչ թե հռչա­կագ­րե­րի, այլ` ֆի­նանս­նե­րի, է­ներ­գե­տի­կա­յի, լո­գիս­տի­կա­յի եւ տեխ­նո­լո­գիա­կան փո­խա­նակ­ման պրագ­մա­տիկ շա­հե­րի հա­մընկն­ման վրա, ո­րոնք ար­դեն ըն­թա­ցող քննար­կում­նե­րի դե­տա­լա­յին կողմն են: Իսկ ար­դեն ստեղծ­ված անվ­տան­գա­յին կենտ­րո­նը, ո­րը մի­ջամ­տե­լու է ՇՀԿ-ի ան­դամ երկր­նե­րին սպառ­նա­ցող անվ­տան­գությ­ան դեպ­քում, ՇՀԿ-ի միաս­նա­կան բան­կը եւ մնա­ցած դե­տալ­նե­րը ազ­դակ են, որ այս հա­մա­կար­գը ոչ միայն ի զո­րու է, այլ պատ­րաստ է ինքն ի­րեն պաշտ­պա­նել: Սա նաեւ ազ­դան­շան է, որ երկր­նե­րը հա­մա­կար­գում են ի­րենց ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան ջան­քե­րը, լո­գիս­տի­կա­յի, տեխ­նո­լո­գիա­կան փո­խա­նակ­ման հար­ցե­րը, է­ներ­գե­տի­կան եւ հում­քա­յին ուղ­ղութ­յուն­նե­րը, տրանս­պոր­տը եւ ֆի­նան­սա­կան ձե­ւա­չա­փե­րը՝ դրանք դի­տար­կե­լով որ­պես մեկ փա­թեթ։

­Կա նաեւ ի­րա­վի­ճա­կի խորհր­դան­շա­կան կող­մը. Պե­կի­նում եր­կու տասն­յակ ա­ռաջ­նորդ­նե­րի մաս­նակ­ցութ­յամբ շքեր­թը ամ­րապն­դում է Հա­մաշ­խար­հա­յին Հա­րա­վի զգա­լի մա­սի վե­րա­կողմ­նո­րո­շու­մը դե­պի այ­լընտ­րան­քա­յին ծան­րութ­յան կենտ­րոն։ Ու ընդ­հուպ՝ արեւմտ­յան աղբ­յուր­ներն են սա հա­մա­րում գլո­բալ ճեղ­քում, ինչ­պես նաեւ մատ­նան­շում են Վա­շինգ­տո­նի եւ Եվ­րո­պա­յի հա­մաշ­խար­հա­յին օ­րա­կար­գի կազ­մա­կեր­պիչ­նե­րի դե­րի շա­րու­նակ­վող ան­կու­մը։

Ու ա­մե­նե­ւին էլ այն­պես չէ, որ ԱՄՆ-ն Հնդ­կաս­տա­նի հետ Ռու­սաս­տա­նի պատ­ճա­ռով մտավ հա­կա­մար­տութ­յան մեջ, եւ Մո­դին էլ ո­րո­շեց, թե չէ, ա­վե­լի լավ է այն կողմ գնամ: Այդ նույն մի­ջա­դե­պը պար­զա­պես ա­վե­լորդ ան­գամ ի ցույց դրեց, որ Հնդ­կաս­տանն իր շահն այլ ուղ­ղութ­յամբ է տես­նում, իսկ անգ­լո­սաք­սո­նա­կան աշ­խար­հը պար­զա­պես ար­դեն ի զո­րու չէ ճնշել հնդիկ­նե­րի այս հեր­թա­կան «ապս­տամ­բութ­յու­նը»: Այ­սինքն` կա ռեալ ու­ժա­յին բա­լան­սի ի­րա­կան փո­փո­խութ­յուն, եւ հենց դա էլ նոր ի­րո­ղութ­յուն­ներ եւ նոր լու­ծում­ներ է պար­տադ­րում:

Ու մյուս կող­մից, Մոսկ­վա-­Պե­կին-Ն­յու Դե­լի ա­ռանցքն ա­մեն կերպ ընդգ­ծեց, որ հան­դես է գա­լիս ոչ թե որ­պես հա­կաարեւմտ­յան ճա­կատ, այլ որ­պես նոր բազ­մա­վեկ­տոր հա­մա­կար­գի մի­ջուկ, ո­րը գլո­բա­լի­զա­ցիա­յի  այ­լընտ­րանք է: Այն է՝ հա­կագ­լո­բա­լիս­տա­կան, այլ ոչ թե՝ հա­կաա­րեւմտ­յան կենտ­րոն, ո­րը շատ խոր­քա­յին տար­բե­րութ­յուն է: Այն ի­մաս­տով, որ հա­կագ­լո­բա­լիս­տա­կան դաշ­տում է նաեւ Թ­րամ­փը, ու այս­տեղ նաեւ այն հարցն է գա­լիս օ­րա­կարգ, թե ներ­կա ի­րա­վի­ճա­կում ո՞րն է լի­նե­լու թրամփ­յան ԱՄՆ-ի դե­րը: Ընդ ո­րում, նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ ՇՀԿ-ի գա­գա­թա­ժո­ղո­վի իր ե­լույ­թում Պու­տի­նը դրա­կան ե­րանգ­նե­րով հի­շա­տա­կեց Թ­րամ­փի հետ Ալ­յաս­կա­յի հան­դի­պու­մը, ին­չը ցու­ցիչ է, որ այդ հան­դիպ­ման արդ­յունք­նե­րը նաեւ Սիի եւ Մո­դիի հետ են քննարկ­վե­լու:

Եվ, կրկնենք, մաս­նա­կից տասն­յակ երկր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, այդ թվում` մեր տա­րա­ծաշր­ջա­նից Էր­դո­ղա­նը, Փե­զեշ­քիա­նը վեր­ջա­պես՝ Նի­կոլն ու Ա­լիե­ւը հենց այդ ի­րո­ղութ­յու­նն­երից ել­նե­լով էլ պետք է գնա­հա­տեն այն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կուր­սը, ո­րը այս մեկ­նար­կա­յին կե­տից հե­տո պետք է շա­րու­նա­կեն:

Չ­նա­յած, գա­գա­թա­ժո­ղովն ու հա­րա­կից մի­ջո­ցա­ռում­նե­րը դեռ շա­րու­նակ­վում են, եւ նոր ու չա­փա­զանց կա­րե­ւոր դրվագ­ներ դեռ տես­նե­լու ենք:

Տես նաեւ https://t.me/iravunk/57160 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում