Արցախի հայերը Հայաստանում հեղափոխություն անելու մտադրություն չունեն.Պատգամավոր
ՆերքաղաքականԱրցախի հայերը Հայաստանում հեղափոխություն անելու մտադրություն չունեն, քանի որ շատ լավ են գիտակցում այդ հեղափոխության ողբերգական հետևանքները։ Մեկ անգամ արդեն եղել է նման հեղափոխություն և մինչ օրս վայելում ենք նրա ազգակործան չարիքները,- նման տեսակետ է հայտնում արցախցի պատգամավոր ՄԱՐՍԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ.
-Հեղափոխության փոխարեն, արցախցիները կարող են քաղաքակիրթ ձևով կազմակերպել համազգային հանրահավաք և իրենց անհամաձայնությունն արտահայտել արցախյան խնդրի հանդեպ ՀՀ իշխանությունների, մասնավորապես նրա վարչապետի որդեգրած դիրքորոշման ու քաղաքականության հանդեպ։ Դրանով իսկ ապացուցել, որ ՀՀ իշխանությունները, չունենալով հանդերձ նման իրավունք և մանդատ, շարունակում է գործել հայության ծանրակշիռ մեծամասնության կամքին հակառակ։ Համազգային այդ հանրահավաքը տեղի կունենա աշխարհի բոլոր հայաշատ վայրերում՝ նույն օրը, նույն ժամին։ Եվ հեռու չէ այդ օրը:

