Հնդկաստանի տեղաշարժը դեպի ՌԴ եւ Չինաստան ծայրահեղ նյարդացրել է Թրամփին
ՄիջազգայինԱՄՆ նախագահը քննադատել է Հնդկաստանին սոցցանցերի իր էջում, որի վարչապետը երեկ և այսօր բանակցություններ է վարել Սի Ցզինպինի հետ, ջերմորեն ընդունել Պուտինին և քննարկել Չինաստանի հետ մերձեցումը ՇՀԿ գագաթնաժողովում։
Թրամփն ասել է, որ Հնդկաստանը «տասնամյակներ շարունակ» խոչընդոտում է ԱՄՆ-ին իր շուկա ապրանքներ վաճառել «ցանկացած երկրի համեմատ ամենաբարձր մաքսատուրքերի» պատճառով, բայց իր սեփական ապրանքները ԱՄՆ-ին վաճառում է «հսկայական ծավալներով»։
«Բացի այդ, Հնդկաստանը իր նավթի և ռազմական արտադրանքի մեծ մասը գնում է Ռուսաստանից, գրեթե ոչինչ՝ ԱՄՆ-ից։ Հիմա նրանք առաջարկել են ամբողջությամբ վերացնել մաքսատուրքերը, բայց արդեն ուշ է. դա պետք է արվեր տարիներ առաջ։ Պարզապես մի քանի պարզ փաստեր, որոնց մասին պետք է մտածել», - գրել է Թրամփը։
Նման է, որ Հնդկաստանի տեղաշարժը դեպի ՌԴ եւ Չինաստան ծայրահեղ նյարդացրել է Թրամփին:

