ԱՄՆ-ն վարժանքներ է սկսել ռուս-ֆիննական սահմանի մոտ
ՄիջազգայինՌուս-ֆիննական սահմանի մոտ ԱՄՆ զինծառայողների մասնակցությամբ զորավարժություններ են սկսվել։ Այս մասին հայտնում են Ֆինլանդիայի ցամաքային զորքերից։
«Զորավարժություններին կմասնակցի մոտ 900 զինծառայող և մոտ 150 միավոր տեխնիկա։ Բացի Կարելյան բրիգադից, զորավարժություններին կմասնակցեն ֆիննական ռազմական ակադեմիայի զինծառայողները և Վիրջինիայի Ազգային գվարդիայի ստորաբաժանումը ԱՄՆ-ից», - ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

