Ե՛վ Պուտինի, և՛ Էրդողանի, նախագիծն առաջ է շարժվում. «Ռոսատոմի» ղեկավար
ՄիջազգայինԱրևմուտքի պատժամիջոցների պատճառով թուրքական «Աքքույու» ատոմակայանում առկա բոլոր խնդիրները լուծված են։ Եվ դա արվել է երկու երկրների նախագահների շնորհիվ։ Այս մասին հայտարարել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, հաղորդում է EADaily-ն։
«Նախ և առաջ մեր նախագահների անձնական ուշադրության և աջակցության շնորհիվ՝ և՛ Պուտինի, և՛ Էրդողանի, նախագիծն առաջ է շարժվում և ոչ մի րոպե չի դադարել աշխատել, ոչ համավարակի բարդ տարիներին, ոչ էլ այս պատժամիջոցային պատերազմի վերջին երեք տարիներին», - ասել է Ռուսաստանի պետական կորպորացիայի ղեկավարը։

