Գիտելիքը ուժ է, իսկ կրթությունը հաղթանակի բանալի. Հայտնի փաստաբանը վերհիշում է դպրոցական տարիները
ԻրավականՕրվա խորհրդին համահունչ «Իրավունքը» հայտնի` իրենց ոլորտներում հետք թողած հայորդիներից փորձել է հետաքրքրվել, թե ի՞նչ հուշեր է արթնացնում Սեպտեմբերի 1-ը եւ ի՞նչ կյանքի դաս է տվել դպրոցը իրենց կայացման գործում:
Յուրաքանչյուր սեպտեմբերի 1 հիշեցնում է, որ նոր ճանապարհները սկսվում են գրքից ու տառից,-այսպես արձագանքեց մեր հարցին հայտնի իրավապաշտպան, իր գործում անմրցելի, Լեվ Գրուպ փաստաբանական ընկերության ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ.
-Ուսումը առաջին քայլն է դեպի ազատություն, իսկ դպրոցը ոչ միայն գիտելիքի, այլ ընկերության, կյանքի առաջին փորձությունն է, որը մեզանից յուրաքանչյուրը անցել ու անցելու է:
Խորհին խոնհարումս եմ հայտնում իմ ուսուցիչներիս, որոնք կրթեցին ու հղկեցին ինձ: Գիտելիքի օրը թող մեկ անգամ մեզ բոլորիս հիշեցնի, որ գիտելիքը ուժ է, իսկ կրթությունը հաղթանակի բանալի: Աստված օրհնի Հայաստանը:

