Համերգից հետո ի՞նչ է ասել Ազնավուրը Հայկ Պետրոսյանին

Արխիվ 16-20

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, ՀՀ Ազգային հերոս, կենդանի լեգենդ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ վերջերս կրկին Հայաստանում էր` գրեթե մեկ շաբաթ: Նրա ներկայությունը հայ հանդիսատեսը վայելեց հունիսի 1-ին «Քեզ համար Ազնավուր» համերգի ընթացքում, ուր տիրում էր ազնավուրյան սիրով ֆրանսա-հայկական մթնոլորտ, սակայն բեմում ոչ թե շանսոնյեն էր, այլ հնչում էին նրա սիրելի կատարումները` դասականից, շանսոնից մինչեւ ջազ, իսկ ջազային կատարումներն առանձնահատուկ դուր եկան աշխարհահռչակ հայազգի շանսոնյեին: Երեկոյին համ ու հոտ տվեց երգիչ, հումորիստ ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ով, թերեւս, ֆրանսիական մթնոլորտում մեծանալով, ավելի հասկանալով էր կատարում մեծն ֆրանսահայի երգերը եւ արժանանում Ազնավուրի ժպիտներին ու ծափերին:

«Իրավունքի» հետ զրույցում Հայկը պատմեց, որ համերգից հետո, չնայած ինքն ամաչել ու չի համարձակվել մոտենալ Ազնավուրին, բայց ամեն դեպքում նրանք հանդիպել են. «Համերգի ընթացքում մի պահ նմանակում էի Ազնավուրի շարժումները, հանդիսատեսին էլ խնդրեցի, որ թույլ տան ինձ զգալ իբրեւ Ազնավուր, իրենք էլ` իրենց զգան  Փարիզում, դա «les deux guitars» երգի ժամանակ էր, ինձ թվում է` լավ ստացվեց: Համերգից հետո, ճիշտն ասած, շատ ամաչում էի մոտենալ Ազնավուրին, ուղղակի կողքից նայում էի, ինչպես են մարդիկ նկարվում եւ շփվում իր հետ, բայց, մի պահ խոսեց ինձ հետ, ասաց` «Tres tres bien – formidable», ինչը նշանակում է` շատ, շատ լավ էր, հրաշալի»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Շառլ Ազնավուրի մասին Հայկ Պետրոսյանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում