Իրանը կփորձի Հայաստանից ռազմական գործակցության մասին պայմանագիր ստանալ
ՄիջազգայինԻրանական աղբյուրները կարծում են, որ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այս վերջին իրանական այցն ուղղված էր նրան, որ Թեհրանին շարունակեն համոզել, թե «Թրամփի միջանցքը» որեւէ խնդիր չի հարուցում Իրանի համար, այն ընդամենը լոգիստիկ ուղի է, որը նաեւ Հայաստան-Իրան կապի համար է օգտագործվելու:
Սակայն իրանցի շատ փորձագետներ առնվազն անլուր են համարում այդ թեզը` նկատելով, որ վաշինգտոնյա պայմանավորվածություններում չկա որեւէդրույթ, որը նախատեսում է Հայաստանից Նախիջեւանով դեպի Իրան երկաթուղու գործարկում, ավելին, որ Հայաստանը կարող է արկաթուղային կապ ստանալ Ռուսաստանի հետ, ինչը նաեւ Իրանի համար ՌԴ-ի հետ լոգիստիկա կհանդիսանա: Ի տարբերություն 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի, որտեղ խոսվում էր ոչ թե միայն Մեղրիի երկաթուղու, այլ, առհասարակ, տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների գործարկման մասին:
Ըստ այդմ էլ, իրանական փորձագետները վկայակոչում են, որ իրանցի պաշտոնաները այդ թերհավատությունը ներկայացրել են նաեւ Գրիգորյանին: Մասնավորապես Ալի Լարիջանին հայտնել է, որ` «Իրանը շատ հստակ ազդանշան է տվել. տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզը փոխելու ցանկացած փորձ անընդունելի է իր համար»։ Նաեւ, որ. «Թեհրանը հարևան պետությունների անկախությունն ու ուժը դիտարկում է որպես կայունության հիմք և ռազմավարական նախագծերը կապում է Հայաստանի հետ՝ Հյուսիս-Հարավ միջանցքից մինչև Սև ծով ելք»։
Ըստ աղբյուրի, Արմեն Գրիգորյանը փորձել է իրանական կողմին համոզել, թե. «Հայաստանը պատրաստ է ստորագրել ռազմավարական գործընկերության վերաբերյալ համապարփակ համաձայնագիր՝ Իրանին տալով ինքնիշխանության պահպանման և սահմանների անփոփոխության բոլոր երաշխիքները»։ Սակայն իրանցի փորձագետները նման ձեւակերպումը ծիծաղելի են համարում: Այն նկատառումով, որ ՀՀ Սահմանադրությունն արդեն իսկ հայաստանյան պաշտոնյաների վրա դնում է երկրի ինքնիշխանության և սահմանների անփոփոխության պահպանման պարտավորություն, եւ ամենեւին բան չի փոխվի, եթե նաեւ այլ փաստաթղթերում այդ մասին գրվի: Բայց քանի որ այս խոսակցությունները կան, ապա դա նշանակում է, որ Իրանում կասկածներ ունեն, որ հայաստանյան պաշտոնյաները չեն պահպանում իրենց իսկ Սահմանադրությամբ սահմանված պարտավորությունենրը, եւ քիչ իրատեսական է, որ դրա փոխարեն կպահպանեն դրանք, եթե այս պարտավորությունները նաեւ Իանի հետ ինչ-որ համաձայնագրում կրկնվեն:
Որպես երաշխիք, ըստ իրանական որոշ փորձագետների, Թեհրանն ավելի լան առաջարկ ունի` ռազմավարական գործընկերության վերաբերյալ համապարփակ համաձայնագիր, որտեղ կներառվեն նաեւ ռազմական գործակցության մասին թեզեր: Կամ, որ դա արվի առանձին փաստաթղթով` հայ-իրանական ռազմական գործակցության մասին: Ըստ այդմ, որ կողմերը պարտավորվեն ռազմական էքսպանսիայի դեպքում փոխադարձ օգնություն ցուցաբերել, եւ դա Իրանի համար կդառնա երաշխիք, որ Սյունիք ցանկացած ներխուժման դեպքում ինքը կկարողանա այդ, այսինքն՝ միանգամայն օրինական հիմքով միջամտել: Աղբյուրը նաեւ հայտնում է, որ հայկական կողմը փորձում է դրան դեմ գնալ, թե Իրանը եւս կարող է պատերազմի մեջ հայտնվել, որի դեպքում Հայաստանը միջամտելու դեպքում միանգամայն բարդ վիճակում կհայտնվի: Տրամաբանություն կա, սակայն իրանական կողմը հարցն այլ կերպ է տեսնում. կարող են սահմանել ոչ թե ռազմական օգնության պարտադիր նորմ, այլ, որ կողմերից յուրաքանչյուրը, մյուս կողմի դեմ ագրեսիայի դեպքում ինքնուրույն որոշի` միջամտում է, թե` ոչ: Այսինքն, եթե Սյունիքն ագրեսիայի ենթարկվի, Իրանը հնաավորություն ունենա առանց անգամ Հայաստանին հարցնելու` միջամտել, իհարկե, իր կոնկրետ գործողությունները կոորդինացնելով Հայաստանի հետ: Եվ հակառակը: Այսինքն, այդ դեպքում Հայաստանը որեւէ խնդիր չի ունենա, որ Իրանի` մեծ պատերազմի մեջ հայտնվելու դեպքում ստիպված կլինի խառնվել:
Իրանական աղբյուրները նաեւ հայտնում են, որ հստակ պատասխան Երեւանը դեռ չունի: Ամենայն հավանականությամբ, սպասում են Փաշինյանի Չինաստան այցի արդյունքներին: Այն է, դրա շրջանակներում նա եւ Ալիեւը կփորձեն Պեկինին տրամադրել «Թրամփի միջանցի» օգտին, որպես չինական «Մեկ գոտու» հավելված: Եվ եթե հաջողվի Պեկինին ներքաշել այդ խաղի մեջ, ապա Իրանի հակազդեցությունը դա նկատելիորեն կթուլացնի:
Տես նաեւ https://t.me/iravunk/57050

