Ու՞մ մոտ կհոսեն փողերը․ սեպտեմբերի ֆինանսական աստղագուշակ՝ ձեր կենդանակերպի նշանի համար

Աստղագուշակ

Խոյ

Ձեզ՝ Խոյերիդ, ավելի հեշտ է գործել, քան սպասել։ Բայց աստղերը հուշում են՝ սեպտեմբերին կշահի ոչ թե ամենաարագը, այլ ամենահաշվենկատը։ Արկածախնդրային նախագիծ ստանձնե՞լ։ Հեշտությամբ։ Իսկ ահա հետևանքները հաշվարկելն արդեն իսկական մարտահրավեր է։ Շունչ քաշեք, վերանայեք ծախսերը և մտածեք՝ որտեղ եք սպառում ոչ թե ձեր էներգիան, այլ հենց ձեզ։ Ֆինանսական կայունությունը բանտախուց չէ, այլ թռիչքի համար նախատեսված հարթակ։

 

 Ցուլ

Փողի մոլորակը աչքով է անում ձեզ՝ Ցուլերիդ, բայց նախ փորձության կենթարկի ձեր ամրությունը։ Դուք հուսալիության եք ձգտում, և դա ճիշտ է։ Իսկ եթե նորը նույնպես անվտանգ է, պարզապես դեռ անծանոթ է։ Ուշադրություն դարձրեք եկամտի լրացուցիչ աղբյուրներին։ Պարտադիր չէ գլխովին նետվել հորձանուտը. երբեմն բավական է զգուշորեն ոտքով շոշափել հատակը։ Ամսվա վերջը կբերի այն զգացողությունը, որ դուք ճիշտ ուղու վրա եք, որն ամոթ չէ անվանել «ապագա»։

 

 Երկվորյակներ

Ձեր սեպտեմբերը նման է ցանկությունների և ողջախոհության միջև ճոճվելուն։ Մեկ ուզում եք ձեզ երես տալ, մեկ էլ հանկարծ անհանգստություն է պատում դրամապանակի համար։ Աստղագուշակի խորհուրդը պարզ է՝ դասավորեք առաջնահերթությունները։ Մի կողմ դրեք պահի տակ ծնված ցանկությունները, տրամադրվեք կարգապահության։ Ամսվա վերջին հնարավոր է անսպասելի եկամուտ՝ հին ծանոթից կամ նոր նախագծից։ Փողը կհիշեցնի՝ ազատությունը «ամեն ինչ ծախսելը» չէ, այլ «իմանալը, որ այդ հնարավորությունն ունես»։

Խեցգետին

Տուն, ջերմություն, տրամադրությանը համահունչ վարագույրներ… Խեցգետնին սեպտեմբերին ձգում է դեպի ներդրումներ սեփական տարածքում։ Թող ծախսերը սկզբում վախեցնեն, բայց ժամանակի ընթացքում դրանք կվերածվեն հարմարավետության և ներքին խաղաղության։ Մի զարմացեք, եթե ընկերների կամ հարազատների միջոցով լրացուցիչ աշխատանքի առաջարկ ստանաք. ֆինանսները նույնպես սիրում են ջերմ մթնոլորտ։ Դուք ներդրում եք անում ոչ թե կահույքի, այլ վստահության հիմքերի մեջ։

 Առյուծ

Առյուծնե՛ր, դուք բեմի աստղերն եք, նույնիսկ եթե ձեր բեմը Excel-ի աղյուսակն է։ Սեպտեմբերը խոստանում է ստեղծագործական վերելք և դրա դրամական պտուղները. ձեր տաղանդը վերջապես կսկսեն գնահատել ըստ արժանվույն։ Գլխավորը՝ չշփոթել էականը արտաքին փայլի հետ։ Նորաոճ գնումը հիանալի է, բայց արդյո՞ք այն կխոսի ձեր արժանապատվության մասին, թե՞ պարզապես կգոռա. «տեսեք, թե որքան նորաձև եմ»։ Հաղթում է նա, ով ներդրում է կատարում իր մեջ, այլ ոչ թե ցուցադրականության։

Կույս

Սեպտեմբերը ձեր ասպարեզն է, Կույսեր։ Բյուջեներ, ցուցակներ, պլաններ՝ դուք ձեր տարերքի մեջ եք։ Հենց հիմա կատարյալ ժամանակն է կարգի բերելու ֆինանսները. կրճատել ավելորդը, օպտիմիզացնել և… թույլ տալ ձեզ մի փոքրիկ ուրախություն։ Այո՛, այո՛, ոչ ամեն ինչ է ենթարկվում տրամաբանությանը. հոգու ներդաշնակությունը նույնպես ներդրում է։ Դուք ոչ միայն հաշվարկում եք, այլև կառուցում եք մի համակարգ, որտեղ հարմարավետ կլինի ապրել։

Կշեռք

Կշեռքների համար հիմա կարևոր է հասկանալ՝ հաճույքը միշտ չէ, որ գնում է։ Գեղեցկի և հարմարավետության հանդեպ ձեր սերը ֆինանսական հավասարակշռություն է պահանջում։ Հնարավոր է շահույթ գործընկերության՝ գործնական կամ անձնական, շնորհիվ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք կսովորեք ավելորդին «ոչ» ասել։ Ֆինանսական ներդաշնակությունն այն է, երբ բանկային հաղորդագրությունն ուրախացնում է ոչ պակաս, քան Instagram-ի հաճոյախոսությունը։

Կարիճ

Դուք փողի հոտառություն ունեք, Կարիճներ։ Բայց սեպտեմբերը ստուգելու է՝ դա ինտուիցիա՞ է, թե՞ պահի տակ ծնված քմահաճույք։ Ռիսկեր հնարավոր են, բայց դրանց պետք չէ կուրորեն գնալ։ Եթե զգում եք՝ «սա իմն է», մի՛ հետաձգեք։ Այն ամենը, ինչ սկսեք հիմա, կարող է բերել ոչ միայն եկամուտ, այլև հեղինակություն շրջապատի աչքում։ Գլխավորը՝ մի՛ մոռացեք, որ ֆինանսական ուժը դրսևորվում է ոչ թե գումարի չափով, այլ սպասելու և ճիշտ պահին գործելու ունակությամբ։

Աղեղնավոր

Ձեզ կձգի դեպի ճամփորդություններ, թեկուզ և մտովի։ Դասընթացներ, ուղևորություններ, հանդիպումներ՝ այս ամենը ներդրումներ են ձեր մտահորիզոնը ընդլայնելու համար։ Կարևորը ինքնակատարելագործումը փախուստի հետ չշփոթելն է։ Եթե զգում եք, որ նոր գիտելիքը կամ փորձառությունն ապագայում կօգնի ձեզ, առանց վարանելու ծախսեք։ Փողը նաև տոմս է, երբեմն՝ դեպի «նոր կյանք» կոչվող երկիրը։

 Այծեղջյուր

Թերևս, դուք միակ նշանն եք, որ ֆինանսական կայունությունը որպես փիլիսոփայություն է դիտարկում։ Եվ ճիշտ եք անում։ Սեպտեմբերին ձեր ջանքերը կսկսեն պտուղներ տալ՝ ոչ բուռն, բայց հետևողականորեն։ Ժամանակն է մտածելու՝ գուցե պե՞տք է մի փոքր թուլացնել սանձերը և թույլ տալ ձեզ վայելել արդյունքները։ Ոչ բոլոր հաջողություններն են կառուցվում խստության վրա. երբեմն հաջողությունը պարզապես կատարված աշխատանքի դիմաց ստացված գումարից հետո ծնված ժպիտն է։

Ջրհոս

Դուք չեք սիրում կաղապարներ, այդ թվում՝ գումար վաստակելու հարցում։ Սեպտեմբերը կառաջարկի մի ոչ ստանդարտ գաղափար, որը կարող է բեկումնային դառնալ։ Մի՛ ցրվեք. ընտրեք մեկ ուղղություն և ամբողջությամբ նվիրվեք դրան։ Այնտեղ, որտեղ ուրիշները ռիսկ են տեսնում, դուք կտեսնեք ազատություն։ Գլխավորը քաոսը կարգավորելն է, և այն կդառնա եկամտի աղբյուր։

 Ձկներ

Ձեր ինտուիցիան սրված է, և դուք ալեհավաքների պես զգում եք ամեն մի փոփոխություն։ Երբեմն դուք կարող եք հուզականորեն տրվել գնումներին, բայց սա այն դեպքը չէ։ Ներքին ձայնը ձեզ ճիշտ ուղղորդում է. դուք կհասկանաք, որ փողը ինքնանպատակ չէ, այլ այն բանի արտացոլանքը, ինչին դուք հավատում եք։ Ընտրեք այն, ինչը սնուցում է ձեր հոգին, և ֆինանսներն իրենք կհարմարվեն դրան։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում