Ռուսները առաջիկա օրերին լուրջ հարձակման կանցնեն. Բեռլինսկայա
ՄիջազգայինՏեղեկություններ կան, որ ռուսները առաջիկա օրերին լուրջ հարձակման կանցնեն: Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերին օգնող «Victory drones» կամավորական նախագծի ղեկավար Մարիա Բեռլինսկայան։
Նա հավելեց, որ Ուկրաինայի զինված ուժերը օգնության կարիք ունեն հատկապես Դոնեցկի ուղղությամբ։
«Եվ մենք պետք է արևմտյան աշխարհին փոխանցենք մեկ պարզ գաղափար. Պուտինը կկանգնի միայն այնտեղ, որտեղ մենք միասին կկանգնեցնենք նրան։ Եվ եթե նրանք հիմա չմիանան ամբողջ ուժով, եթե Ուկրաինան ընկնի, հաջորդը նրանք կլինեն»,- ասում է Բեռլինսկայան։
Ի դեպ, կանցլեր Մեցը հայտարարել է, որ ոչ մի գերմանացի զինվորական, անգամ որպես խաղաղապահ չի մտնի Ուկրաինա:

