Բուռն ուսումնական տարի՝ Նորա Գրիգորյանի ընտանիքում

Մշակութային

ԴՍՏԵՐ ԴԵՊԻ ԴՊՐՈՑ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐՆ ՈՒ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ՄԱՅՐԻԿԻ ՍԵՊՏԵՄԲԵՐՄԵԿՅԱՆ ՀՈՒՅԶԵՐԸ

Յուրաքանչյուր նոր ուսումնական տարվա մեկնարկ բերում է իր հույզերն ու պատմությունները՝ կարոտի ալիք, մոռացված ապրումներ, մանկության հիշողություններ, երջանկության արցունքներ։ Այս օրերին դպրոցական բակերում եռուզեռ է՝  ծաղիկներ, ժպիտներ, երեխաների զրնգուն ծիծաղ ու հուզված ծնողներ։ Մթնոլորտը համախմբում է բոլորին՝ թե՛ շարքային քաղաքացիներին, թե՛ հանրային դեմքերին, ովքեր նորից կանգնում են կրթության առաջին աստիճանի շեմին՝ իրենց զավակների կամ թոռնիկների հետ։

Այս սեպտեմբերի 1-ը հատկապես առանձնանում է ռեժիսոր ՆՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ համար։ Բազմազավակ մայրիկն այս տարի առաջին դասարան է ուղեկցում միջնեկ դստերը՝ Ալեքսանդրային, 4-րդ դասարան՝ զույգ երեխաներին՝ Կոնստանտինին եւ Լիանային, իսկ մանկապարտեզ ամենափոքրին՝ Դավիթին։ Այս բազմազբաղ ու հագեցած օրերին՝ նա ժամանակ գտավ նաեւ մեզ հետ զրույցի համար:

Ինչպե՞ս է սկսվում Ձեր ընտանիքում սեպտեմբերի 1-ը:

Միշտ սեպտեմբերի 1-ը մեզ համար եղել է մեծ տոն: Հայրիկիցս (ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի մասին է, - հեղինակ) է, երեւի, եկել:  Նա այդ օրն առավոտ շուտ արթնանում էր, բոլորի համար ծաղիկներ էր գնում՝ թե՛ ուսուցիչների համար, թե՛ դպրոց գնացողներիս: Դրանով դրական էներգիա էր անընդհատ փոխանցվում՝ բարձր տրամադրություն, ոգեւորվածություն: Պարտադիր պետք է նախաճաշեինք միասին, խոսեինք ու վերլուծեինք, թե այս ուսումնական տարին ինչպես ենք սկսելու, ինչ պետք է անենք, ինչ ծրագրեր ունենք, ինչպես պետք է սովորենք: Ես էլ փորձում եմ իմ երեխաներին փոխանցել այդ նույն դրականն ու ոգեւորությունը: Շատ կուզեմ, որ իսկապես տարեցտարի ավելի ոգեւորվեն ու ավելի լավ սովորեն, որովհետեւ ինձ համար շատ կարեւոր է, որ կրթված լինեն երեխաները:

Ո՞ր դպրոցն է հաճախելու Ալեքսանդրան եւ ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ դպրոցը:

Քանի որ զույգերս՝ Կոնստանտինն ու Լիանան, արդեն սովորում էին Երեւանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցում, որից շատ գոհ եմ, բնականաբար, Ալեքսանդրան էլ հաճախելու է այդ դպրոցը: Իսկզբանե երեխաներիս համար ընտրել էի այս դպրոցը, որովհետեւ նախ շատուշատ լավ արձագանքներ էի լսել, երկրորդ՝ լոկացիայի առումով ավելի հարմար է վայրը՝  կենտրոնում է գտնվում, ամենափոքրիս՝ Դավիթի մանկապարտեզին մոտ է: Ի դեպ, զույգերիս ժամանակ, երբ առաջին դասարան էին գնում, նույն մանկապարտեզից մեծ խմբով ընդունվեցին դպրոց եւ դարձան համադասարանցիներ: Այնպես որ, շատ հանգամանքներով պայմանավորված՝ ընտրել ենք այս դպրոցը:

Ձեր միջնեկ դուստրը համակերպվե՞լ է դպրոց հաճախելու մտքի հետ:

Ալեքսանդրայի հետ ունեցել ենք թե՛ ես, թե՛ մայրս, այսինքն՝ Ալեքսանդրայի տատիկը՝ Թամարան, շատ լուրջ խոսակցություն: Միջնեկս միշտ սիրում է ուշադրության կենտրոնում լինել ու ներդաշնակ չէ այն միջավայրի հետ, որտեղ նոր մարդիկ են հայտնվում, չգիտի, իրեն ինչպես դրսեւորի: Մինչեւ սեպտեմբերի 1-ը դպրոցից կանչել էին առաջին դասարանցիներին եւ նրանց համար գեղեցիկ օր կազմակերպել, մենք նախապատրաստում էինք Ալեքսանդրային ծանոթությանը՝ դասղեկի եւ դասարանցիների հետ: Նա շատ անհանգստացած էր, որ իրեն չեն հասկանա, քանի որ ոչ ոքի չի ճանաչում,  մտածում էր, թե ում հետ պետք է խոսի, ով իր հետ ընդհանրապես ընկերություն կանի եւ այլն: Դա, երեւի թե, յուրաքանչյուր փոքրիկին անհանգստացնող ինչ-որ «հարցիկներ» են, որոնք յուրաքանչյուրս նույնիսկ առաջին անգամ աշխատանքի ընդունվելուց, նոր աշխատատեղ գնալուց մինչեւ օրս էլ ունենում ենք: Մարդկային հույզեր, ապրումներ են: Բայց, միեւնույն ժամանակ, աղջիկս շատ տրամադրված է, պատրաստված եւ գրենական պիտույքները դասավորած սպասում էր իր առաջին քայլերին դեպի դպրոց: Շատ էր ուզում գնալ դպրոց եւ որոշել է, որ միայն բարձր գնահատականներով է սովորելու: Ես միայն ուրախ կլինեմ:

Փաստորեն, Ձեր արդեն երրորդ երեխան է դպրոց հաճախելու: Որպես ծնող՝ ինչպիսի՞ մտահոգություններ ունեք կապված դպրոցի, այսօրվա կրթության եւ դպրոցական շրջապատի հետ:

Մտահոգություններս, երեւի թե, ավելի գլոբալ են: Օրինակ, ես չեմ հասկանում այսօրվա դասագրքերը, չնայած չեմ կարող կոնկրետ բողոք ունենալ, որովհետեւ մեր դասղեկը՝ Լուսինե Վանլյանն, իսկապես, անում է հնարավոր ամեն ինչ, ինչպես նաեւ Չարենցի անվան դպրոցի մյուս ուսուցիչները, որ երեխաները ստանան բարձր մակարդակի կրթություն, ճիշտ շփում ունենան: Շատ հետեւողական են ամեն ինչի նկատմամբ: Իհարկե, մտահոգություններ անընդհատ լինելու են, որովհետեւ ես ծնող եմ ու չեմ կարող չմտահոգվել: Բայց դրա հետ մեկտեղ չեմ կարող լավը չնշել: Իսկապես, երեխաները շատ ճիշտ ուշադրության կենտրոնում են, դասղեկը շատ ուշադիր է:

Դպրոցական շրջապատի հետ կապված կարծում եմ՝ շատ կարեւոր է նաեւ դպրոցի ընտրությունը: Այս հարցում որեւիցե անհանգստանալու բան չունեմ: Սա է փաստում զույգերիս օրինակը: Կարող եմ հանգիստ ասել, որ խմբակային շատ ճիշտ մտածողության դասարան է ձեւավորված, որտեղ յուրաքանչյուրի նույնիսկ խնդիրը, դժբախտությունը, ուրախությունը ամեն մեկի համար կարեւոր է: Շատ միասնական դասարան է ձեւավորվել, արդեն 4-րդ տարին է սկսում ենք միասին: Ինչպես ասում են, մեր դասարանը շատ հասնող է, շատ լավ ծնողներ են՝ յուրաքանչյուրը յուրովի: Ամեն մեկը յուրահատուկ կերպար է եւ նույնիսկ եթե նրանց հետ շատ շփման մեջ չեմ, որովհետեւ ֆիզիկապես ուղղակիորեն չեմ կարողանում հաճախ գնալ մայրիկների հետ հանդիպման, բայց ժամանակ առ ժամանակ, երբ ստացվում է, ուղղակի, ապշում եմ՝ մեր այդքան տարբեր, այդքան վառ լինելուց: Բնականաբար, ծնողների բնավորության գծերը գենետիկորեն փոխանցվում են երեխաներին: Հետեւապես, տեսնում ես ծնողին եւ հասկանում ես արդեն, թե ինչ դաստիարակության մասին է խոսքը:

Մեզ փոքր ժամանակ, երբ ասում էին՝ այս երեխան այդքան էլ լավ ընտանիքից չէ, դաստիարակություն չի ստացել, մի շփվիր իր հետ, մտածում էինք՝ դե լավ, մաման չի հասկանում, որ այս ընկերս լավն է, բայց երբ մեծանում ես, հասկանում ես, որ, իրոք, յուրաքանչյուր ընտանիք ունի իր ֆորմատը եւ յուրաքանչյուր երեխա շատ կարեւոր է, որ ճիշտ դաստիարակություն ստանա: Այն վառ գույները, որ ես տեսնում եմ մեր ծնողների մեջ ինձ ավելի ու ավելի է բերում այն համոզման, որ ես կարող եմ հանգիստ լինել, որ իմ երեխաները մեծանում են ճիշտ, հետաքրքիր ու վառ ընտանիքներից սերված երեխաների հետ, որտեղ շատ կարեւորվում է մարդն՝ իր բարոյական կողմից ճիշտ ձեւավորված:

Ասում են՝ երեխային առաջին դասարան ուղարկելն այսօր բավականին ծախսատար է։ Ձեզ մոտ ինչպե՞ս ստացվեց այդ պատրաստությունը:

Անկեղծ ասեմ՝ ինքս էլ վերջին օրերին բողոքում եմ: Բնականաբար, ծախսատար է: Նախ սկսենք նրանից, որ երեխաները չեն ուզում անցած տարվա պայուսակը բռնել եւ այդպես ամեն ինչում: Այսօր իրենց համար շատ կարեւոր է, որ իրենք լինեն թրենդում, ճիշտ դրսեւորվեն: Օրինակ, զույգերիցս Լիանան, նկարչուհի է, ու այս տարի որոշել է, որ պետք է մանուշակագույնի մեջ լինի ամեն ինչ՝  օրագրից սկսած: Չես կարող մերժել, որովհետեւ, որպես ծնող, դու էլ ես ուզում, որ իր ուզածը լինի եւ ամեն ինչ անում ես, որպեսզի երեխայի ցանկությունը կատարվի, վայելի ամեն պահն ու տրամադրվի լավ սովորելուն: Այնպես որ, այո՛, ծախսատար է, բայց միգուցե մեր դեպքում է այդպես, որովհետեւ չորսի համար ենք պատրաստվել: Փոքրիկս էլ մանկապարտեզ է գնում եւ, իհարկե, այնտեղ էլ են ինչ-որ գրենական պիտույքներ պետք: Ճիշտ է, դեռ չեն ասել ոչինչ, բայց արդեն փորձ ունենալով՝ գիտեմ, որ պետք են:  Չորս բալիկիս համար էլ անում եմ հնարավորը, որպեսզի չորսն էլ գոհ մնան: Դրա համար ավելի ճիշտ կլինի ասել, որ  ծախսատար է, բայց կատաստրոֆիկ չէ: Ամեն դեպքում, գները հասանելի են,  ուղղակի ինձ մոտ երեխաների քանակն է շատ (ծիծաղում է, - հեղինակ):

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=321624&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ