Այս գիշեր զանգվածային հարված է հասցվել Օդեսային (Տեսանյութ)
ՄիջազգայինԱյս գիշեր զանգվածային հարված է հասցվել Օդեսային: Հիմնական թիրախները մազի նավահանգիստներն էին:
Մոտ 50 անօդաչու, այդ թվում` ռեակտիվ, գրոհել են Չորնոմորսկի նավահանգստը, որը բեռնափոխադրման առումով Ուկրաինայի երեք առաջատար նավահանգիստներից մեկն է։ Մինչ այն գտնվում էր Օդեսայի նավահանգստի ստվերում, ռուսական անօդաչու թռչող սարքերը շատ չէին անհանգստացնում նրան։ Այս նավանահգիստ համարվում է ձկնորսական, սակայն փաստվել է, որ խոցումներից հետո եղել են երկրորդական պայթյունները, ինչը նշանակում է ռազմական բեռներ: Ռուսական աղբյուրները հաղորդմամբ, Չորնոմորսկի նավահանգստում կենտրոնացան են ոկրաինական ծովային անօդաչուների բազաներ եւ արտադրութուն:
Նախնական տվյալներով, մոտ 100-ի կարգի անօդաչուներ, նաեւ X-101 հրթիռներ գրոհել են Օդեսայի նավահանգիստը եւ քաղաքային ենթակառույցները։ Հարվածների արդյունքում քաղաքի մի զգալի հատված զրկվեց էլեկտրաէներգիայից։
Հրթիռակոծության տակ են հայտնվել նավահակայանները, նավերի վերանորոգման գործարանը, պահեստները և ռազմական օբյեկտները։
Պայթյուններ են որոտացել նաև Պավլոգրադում, որտեղ գտնվում է հրթիռային վառելիքի արտադրության գործարանը, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի ծայրամասում։ Ավելի վաղ ռուսական ուժերը հարձակվել են «Յուժմաշի» վրա, վնասվել են տասը օդանավակայանների սարքավորումները։
Անօդաչու թռչող սարքեր են ֆիքսվել նաեւ Սումիի և Խարկովի մարզերում:

