Ռուսական բանակն անցել է նոր մարտավարության. Ուկրաինական ռեսուրս
ՄիջազգայինՈւկրաինական ուժայինների համար աշխատող DeepState ռեսուրսը խոստովանում է. ռազմաճակատում ռուսական բանակն անցել է նոր մարտավարության: Այն է, գրոհային խմբերը գիշերը գործում են ջերմապաշտպանիչ թիկնոցներով, որոնք թույլ են տալիս նրանց թաքնվել անօդաչու թռչող սարքերի և գիշերային տեսողության սարքերի աչքերից:
Մարտավարությունը պարզ և արդյունավետ է. զինվորներն այդ կերպ շրջանցում են Ուկրաինայի զինված ուժերի դիրքերը, ներթափանցում թիկունք և ոչնչացնում ականանետային անձնակազմերը, անօդաչու թռչող սարքերի օպերատորներին եւ թիկունքային այլ ուժերի:
DeepState-ի տվյալներով՝ նման գործողություններ արդեն իրականացվում են բոլոր ուղղություններով միաժամանակ՝ այստեղից էլ՝ ռուսական ստորաբաժանումների նկատելի առաջխաղացումը:
Տես նաեւ https://t.me/iravunk/57015

