Փաշինյանի հորինած «խաղաղությունը» փշրվում է Բաքվում պահվող հայ ռազմագերիների հիշատակումից. Աշոտյան

Ներքաղաքական

Ռազմագերիների հարցը Նիկոլ Փաշինյանի համար գոյություն չունեցող հարց է. ԵՄ գրասենյակի առջև մեկ ժամ լուռ ակցիայից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Այդ հարցն իրեն խանգարում է, խանգարում է իր հեքիաթին, խաղաղության կեղծ դարաշրջանի քարոզչությանը, որովհետև ամեն անգամ, երբ տեսնում ենք Բաքվի և Երևանի բանտերում իրենց քաղաքական պայքարի և կարծիքի համար բանտարկված մեր հայրենակիցներին, Նիկոլ Փաշինյանի հորինված խաղաղությունը փշրվում է հազարավոր բեկորների, և այդ բեկորները որևէ կերպ աղերս չունեն իրենց կողմից մատուցված հեքիաթային իրականության խոստումների հետ»,– ասաց Աշոտյանը։

Ըստ նրա՝ իշխանափոխության դեպքում միանշանակ հնարավորություն կա գերիների ազատ արձակմանը։

«Իմ հայրենակիցները հանկարծ չվարակվեն Նիկոլի կողմից սրսկվող այս հոռետեսությամբ, իբրև թե ոչինչ հնարավոր փոխել հնարավոր չէր։ Ամեն ինչ հնարավոր է փոխել։ Իհարկե՝ ամեն ինչ չէ, որ հնարավոր է հետ բերել, բայց կանխել ՀՀ-ի անկումն ու ջախջախումը հնարավոր է, հետ բերել մեր հայորդիներին Բաքվի բանտերից՝ հնարավոր է, պատասխանատվության կանչել Բաքվի ռեժիմին մարդկության դեմ գործած ոճիրների, էթնիկ զտումների, ցեղասպանության համար՝ հնարավոր է, պատասխանատվության կանչել դավաճաններին, որոնք բերել են այս պատերազմը, երբ Նիկոլ Փաշինյանը սեփական խոստովանական ցուցմունք տվեց, որ բերել է՝ իմանալով, թե ինչ է անում»,– ասաց նա։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում